Հայկ Այվազյանն իր պաշտոնանկության համար դատի է տվել Նիկոլ Փաշինյանին.168.am

Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:

Նկատենք, սա նոնսենս է հայ իրականության մեջ, վերջին 20 տարում պետական որևէ պաշտոնյա չի հանդգնել դատի տալ երկրի ղեկավարին՝ վիճարկելու նրա հրամանը: Եվ հիմա փաստացի երկրի բարձրագույն ղեկավարը պիտի կանգնի դատարանի առաջ՝ պատասխան տալու, թե ինչ հիմքով է պաշտոնյային ազատելու հրաման արձակել:

Եկող շաբաթ հայտնի կդառնա՝ դատարանը կընդունի՞ նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՞ այդուհանդերձ վարչապետի գործոնը կկաշկանդի դատարանին:

Հիշեցնենք, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի (դիջեյ Էդո) հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:

168.am-ը գրել էր, որ հեղափոխական չինովնիկին դուր չէր գալիս, թե ինչպես է նախկին կառավարությունից մնացած երիտասարդ մասնագետն ամեն անգամ իրեն բացատրում, որ իր իջեցրած հրահանգները կոմպետենտ չեն և ոչ մի կապ չունեն իր գործառույթների հետ:

Եվ այս դիտարկումները կրկնվելով՝ մի օր էլ տհաճ զրույցները վերաճում են ներքին խմորումների: Իրավիճակը փրկելու համար հեղափոխական պաշտոնյան չէր փորձել խնդիրը հարթել աշխատանքային մթնոլորտում կամ գոնե տղամարդկային լեզվով պարզաբանում ստանալ, փոխարենը՝ նախընտրել էր դեզինֆորմացիայի միջոցով Փաշինյանի մոտ ազատման հրամանի սցենար նկարել և ազատման հրամանն օգնականի միջոցով հանձնել Այվազյանին:

Նշենք, որ դրանից հետո անցել է մեկ ամիս, և այս շրջանում որևէ անգամ օրենքի երկիր երաշխավորող վարչապետն այդպես էլ չի անդրադարձել մամուլում աղմուկ հանած այս ազատման հրամանին: Կառավարության ղեկավարը լռությունը պահպանեց նաև իր կնոջ կողմից խմբագրվող «Հայկական Ժամանակ» օրաթերթում Հայկ Այվազյանի տված հարցազրույցից հետո: Գործադիրի ղեկավարն ուղղակի աչք փակեց քայլարշավի թիմակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի վրա, նա անգամ հարկ չհամարեց պարզաբանել, թե, օրինակ, որքանո՞վ է տեղյակ իր ղեկավարած կառուցի ներսում լարված ներքին խմորումներին, մասնավորապես՝ այս կոնֆլիկտի մանրամասներին, ու ի՞նչ տրամաբանությամբ է բացառապես կուսակցի տեսակետի հիման վրա երկրի բարձրագույն պաշտոնյան իրեն թույլ տալիս այդքան հեշտ ազատման հրամաններ ստորագրել՝ առանց դրա խորքային պատճառները տեսնելու:

Մամուլի հարցապնդումներից անընդհատ թաքնված Էդուարդ Աղաջանյանը Քաղաքացու օրը՝ լրագրողներից մեկի հետ զրույցում անդրադառնալով թեմային, տարօրինակ գնահատական էր տվել: Հայկ Այվազյանի ազատումը համարել էր վարչապետի կամայական որոշումը՝ ուրիշ ոչինչ:

«Հայկ Այվազյանը նշանակվում և ազատվում է վարչապետի որոշմամբ, ընդ որում՝ կամայական որոշմամբ, որևէ ֆորմալ պատճառ, որպեսզի դրա հիմքում լինի, օրենքը չի նախատեսում»,- ասել էր Էդուարդ Աղաջանյանը՝ ըստ էության «փուռը տալով» վարչապետին:

Հայկ Այվազյանը 168.am-ի հետ զրույցում դատարան դիմելու իր որոշումը համարեց պետական համակարգում ստեղծված մթնոլորտի առողջացման սկիզբ և հավատում է, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկի վարչապետի դեմ ներկայացված հայցի քննությունը կաշկանդելու համար:

Առավել ևս, որ հայցը թեև հենց Նիկոլ Փաշինյանի դեմ է ուղղված, սակայն վարչապետն ինքն էլ տեղյակ է և գիտակցում է, որ թակարդն է ընկել հեղափոխական թիմակցի խարդավանքների պատճառով:

Հիշեցնենք, անցած շաբաթ նմանօրինակ մի դեպքով դատարանը նախադեպ է ստեղծել անհիմն ազատումների համար:

Հեղափոխությունից հետո, 2018թ. հոկտեմբերից Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր նույն հիմքով Աշխատանքի և սոցիալական հարցերի այդ ժամանակվա նախարար Մանե Թանդիլյանի դեմ ներկայացրած նախարարության աշխատակցի հայցապահանջը, և տասն օր առաջ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ ամբողջությամբ բավարարելով «Թիվ 1 տուն-ինտերնատի» տնօրեն Վահան Զուրաբյանի հայցապահանջը, այն է՝ վերացնել ապօրինի ազատման հրամանն ու հետևանքները, վերականգնել հայցվորին աշխատանքի:

Մանրամասն`168.am

ԱԳՆ-ն հանձնարարել է բոլոր դեսպաններին զբաղվել Աննա Հակոբյանի PR-ով. Ապացույց

25.11.2020

Այն պահից, երբ դուք ձեր ապագան վստահեցիք այս ծախու և խաբեբա «լրագրողին», դուք դավաճանեցիք ձեզ ու ձեր երկրին.Կարինե Աճեմյան

23.11.2020

Արծրուն Հովհաննիսյան, որ խնդրեմ, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում.Արթուր Ղազինյան

24.11.2020

Հարգարժան Վեհափառ.Ես չեմ կարող միասնական լինել մարդկանց հետ, ում ապաշնորհության պատճառով իմ երեխաները զրկվել են իրենց մկրտության վայրից, իսկ ես իմ փոքր հայրենիքից

22.11.2020

Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը. Արթուր Դանիելյանը տեսանյութ է հրապարակել

23.11.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով