Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ նրանք առերեսվել են. Fator.am

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։

Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։ Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն, աշխատանքից ազատման դիմումն էլ փոստով է ուղարկել։ Ի դեպ, մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն, գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։

Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor.am-ը պաշտոնական հարցմամբ դեռ անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն, մեր շատ պարզ հարցերին պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

«Ահա և հարցի պատասխանը, թե երկու օր շարունակ ու՞ր էր կորել Նիկոլ Փաշինյանը».Միհրան Հակոբյան

22.03.2020

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

Ի՞նչպես չգնահատես Ռուսաստանի այս մարդասիրական քայլը.Վահան Բաբայան

23.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով