ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ.Ռոբերտ Հայրապետյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ  ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,
Հրավիրում եմ Ձեր ուշադրությունը երկրում տիրող իրավիճակի վրա, այն երկրում, որտեղ դուք ճակատագրի հեգնանքով կրում եք Սահմանադրության պահպանման բացառիկ լիազորությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժվար է հիշել, թե Ձեր կառավարման օրոք քանի անգամ եք իրացրել սահմանադրական այս լիազորությունը, կամ թե քանի անգամ եք փորձ արել ցույց տալու, որ դուք պետության գլուխն եք, բայց այն փաստը, որ դուք գրեթե երկրում չեք լինում և բացի նոտարական վավերացման ֆունկցիա իրականացնելուց ներպետական այլ խնդիրներով երբևէ չեք զբաղվում , ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Պաղպաղակ լիզլիզատելու մակարդակի տեքստը, որն իբրև թե միտված էր սթափության կոչ անելուն, նման էր անատամ ծերունու կողմից երկաթյա խնձորները ըմբոշխնելու փորձին։

Մեղմ ասած զավեշտալի է այն հանգամանքը, որ ձեր ուղերձում հիշեցնում եք, որ Սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ակնհայտորեն ցուցաբերում եք վարք, որը ձևավորում է խորը գիտակցումն այն բանի, որ դուք կամ Սահմանադրության դրույթներին չեք տիրապետում, կամ թքած ունեք դրա վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ, պարոն Նախագահ, վերանայեք Ձեր վարքագիծը, և Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ սփռելու փոխարեն ուսումնասիրեք այն, քանի դեռ բանը բանից չի անցել։

#զինանշանով_գլխարկ
#թզուկ_պաղպաղակ

Իրավաբան`Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով