Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը.Արշավիր Ղարամյան-

Загрузка...

ԱՐՑԱԽԸ ՄԵՐԺԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ

Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել«Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների ձայնային ազդանշանների չարաշահման հետևանքով բնակչության շրջանում զայրույթի տեղիք տալով։

Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչները ուժ և եռանդ չեն խնայել տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու և «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար, սակայն մնում է փաստ` գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին և չեն ողջունել այն: Այնուամենայնիվ, տարբեր ուղիղ եթերների միջոցով փորձեր են կատարվել արցախցուն արմատներից կտրված սեփական մայրենին չիմացողի լույսի ներքո ներկայացնելու, ինչպես նաև տարատեսակ սադրանքներ իրագործելու համար։

Կառանձնացնեմ Ասկերան քաղաքում Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանի տան շրջակայքում կատարված սադրիչ հայտարարությունները, որը հարիր չէ միասնականության ոգուն, ավելին` խիստ դատապարտելի է։

«Արցախը Հայաստանի մարզ է» արհեստական օրակարգով դուք գիտակցաբար կամ առանց գիտակցելու պառակտում եք առաջացնում և նսեմացնում եք արցախցուն։ Հայրենակիցնե՛ր, ԱՐՑԱԽՑԻՆ շարժում է սկսել հանուն միացման, պայքարել է հանուն միացման, արյուն է թափել հանուն միացման։ Արցախցին ապրում է հայեցի բարքերով, պահպանում է ազգային ավանդույթները և վերջապես` արցախցին հայ մշակույթի կրող է։ Փորձում եք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։

Հ.Գ. Ցավակցում եմ ավտոերթի մասնակից Անդրանիկ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին` դառը կորստի համար:

Աստված հոգին լուսավորի:

Արշավիր Սուրենի Ղարամյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...