Այն մարդը, ով մտածում է, թե Քոչարյանը կարող է փախչել, էդ մարդը սրիկա է

Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեցինք, թե իրավապահները վերադարձրե՞լ են Քոչարյանի անձնագիրը, և կարո՞ղ է նա առաջիկայում բացակայի երկրից։«Ես պետք է հարցնեմ, ճիշտն ասած՝ չեմ հետաքրքրվել, այդ հարցն օակարգում չի, դրա համար ես չեմ հետաքրքրվել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

-Իսկ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս գալու մտադրություն ունի՞։

-Ես հետը խոսել եմ մի երկու անգամ, էդ հարցը մենք չենք քննարկել, հետևաբար օրակարգում չի եղել։ Այսինքն՝ ես կհետարքրքվեմ, թե աննձագիրն իր ձեռքո՞ւմ է, թե՞ ոչ։

-Իսկ վերջին զարգացումները, այդ թվում՝ այն, որ Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականն են պահանջում, այն դեպքում, երբ Մարտի մեկի գործը ուղարկվել է ՍԴ, այս ամենն ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է՝ ստեղծվի մի իրավիճակ, որ գործը նորից հետ գնա դատարան, և Քոչարյանին նորից կալանավորեն։

-Ես մի բան կարող եմ ասել՝ էնպիսի ապօրինություններ են տեղի ունեցել անցած ամիսների ընթացքում, նկատի ունեմ և՛ հեռախոսային արդարադատությունը, և՛ ապօրինի կալանքը, նկատի ունեմ գործի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ, որոնց մասին բարձրաձայնել են և՛ փաստաբանները, և՛ նախագահը, էնպիսի աղաղակող  ապօրինություններ են եղել, կամ էնպիսի իրադարձություններ են մեզ մոտ տեղի ունեցել, ինչպես, օրինակ, պետական հարնձնարարությունը՝ շրջափակել դատարանները, որ ցանկացած այլ ապօրինություն կարելի է սպասել վաղը, հաջորդ օրը, տասը օր հետո, քանի դեռ այս իշխանությունները նման գործելակերպ ունեն։

-Տեսակետ կա, որ քանի ազատության մեջ է, Ռոբերտ Քոչարյանը կարող է օգտվել այդ առիթից, լքել հանրապետությունն ու այլևս չվերադառնալ։

-Ես նախորորդիվ առիթ ունեցել եմ ասելու, որ այն մարդը, ով մտածում է, թե Քոչարյանը կարող է փախչել, էդ մարդը սրիկա է։

-Ռոբերտ Քոչարյանը ՌԴ քաղաքացիություն և ՌԴ անձնագիր ունի՞, քանզի ասում են՝ երկու անձնագիր կա նրա մոտ։

-Ոչ, բացարձակապես, նա ՀՀ քաղաքացի է։ Երկու անձնագիր՝ երևի խոսքը բիոանձնագրի և սովորական անձնագրի մասին է։

-Ի դեպ, այս ընթացքում տեսակետներ հնչեցին, որ եթե այս դատավարությունները տեղի ունենային Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, այն ժամանակվա դատարաններում, Քոչարյանը կամ նրա փոխարեն ով էլ լիներ այդ աթոռին նստած, հաստատ ազատ արձակված չէր լինի ու վաղուց դատապարտված կլիներ ազատազրկման։

Այսինքն՝ ինչ-որ մեկը դա լու՞րջ էր քննարկում՝ պատմությանը դա «եթե»-ներով վերագրելով։ Եթե էդպես է, թող շարունակեն քննարկել։

-Նկատի ունեմ, որ Քոչարյանի օորք դատական համակարգը շատ ավելի վատ վիճակում էր, և հիմա Քոչարյանի ազատ արձակումը խոսում է հենց դատարանների՝ ավելի անկախ լինելու մասին։

-Ես, ճիշտն ասած, բոլորովին այլ կարծիքի եմ, բայց առաջարկում եմ «եթե»-ներով չքննարկենք, որովեհտև, եթե «եթե»-ների մեջ ընկնենք, էնպիսի բաներ կհիշենք, որ բավականին տհաճ կլինի այդ մտքերն արտահայտողին։ Դրա համար առաջարկում եմ ապրել այս օրով։

-Իսկ ի՞նչ պլաններ ունի Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում, բացի Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց, ինչի մասին գրվել էր մամուլում, այլ հանդիպումներ նախատեսո՞ւմ է, օրինակ՝ Արցախի նախագահի հետ։

-Գիտե՞ք, ինքը իր պլանների մասին առիթներ կունենա խոսելու, իսկ թե ինչ ժամկետով ու ինչ ֆորմատով, չգիտեմ, բայց առաջիկայում անպայման կհայտարարի իր պլանների մասին։

«Ո՞նց կարա վարչապետի աթոռին անկապ հայտնված թափթփուկը եթերով հայտարարի թե ՀՀ իշխանությունները տարիներով զբաղվել են նարկոտրաֆիկով,Աֆղանստանում ապօրինի զենքի վաճառքով».Միշա Գալուստյան

07.04.2020

Առողջապահության նախարարը սպասում է պատվաստանյութի և պատվաստվելու կոչ է անում

06.04.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են.168.am

06.04.2020

«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով