Ահա թե ինչու էր Ասյա Խաչատրյանի սիրելի Ջիվանը Քոչարյանի դեմ ցույցը անում

Այսօր վաղ առավոտից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում վերսկսվեցին ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները։

Քոչարյանի աջակիցները դատարանի բակ էին եկել նրա ազատ արձակման պահանջով։
Ի տարբերություն երեկվա բողոքի ակցիայի՝ ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիա անողներն այսօր մոբիլիզացվել էին։

Նրանք այսօր շատ ավելի մեծ թիվ էին կազմում, քան երեկ և ամեն վայրկյան որոշակի գործողությունների էին դիմում՝ սրելով իրավիճակը դատարանի բակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների սադրիչ գործողությունները համակարգում էր հայտնի Ջիվան Աբրահամյանը, մի մարդ, ով հանդիսանում է հայտնի կապտամազիկ Ասյա Խաչատրյանի ջերմեռանդ պաշպանը։

Ադրբեջանի դրոշի կողքին կանգնած և հպարտությամբ նկարված, հայ զինվորին գլխատող ազգի ներկայացուցչին իր սիրելի ընկերը համարող Ասյա Խաչատրյանն ու Ջիվան Աբրահամյանը մտածում են նույն կերպ, զգում նույն կերպ, ապրում նույն կերպ։

Ջիվան Աբրահամյանը որպես օրվա «աստղ», լրատվամիջոցների հետ զրույցում փակագծեր բացեց՝ ապացուցելով, որ որոշ մարդիկ իրեն «գործուղել են» այսօր դատարանի բակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ջիվանն ասում է, որ եթե իրենք Քոչարյանի դեմ բողոքի ակցիա չիրականացնեն, միջազգային հանրությունը կկարծի, որ Հայաստանում հեղափոխությունը եղել է ոչ իրավաչափ, և Քոչարյանի նկատմամբ կատարվողը ևս այդպիսին է, ուստի միջազգային հանրության առաջ հեղափոխության իրավաչափությունն ապացուցելու համար պետք է ցույց տան, որ Քոչարյանի դեմ խոսողներն առավել շատ են, քան նրան ծափահարողները։

Մի կողմ թողնենք այս երիտասարդի իրավական անգրագիտությունն առ այն, որ աշխարհում որևէ հեղափոխություն իրավաչափ չի լինում․ ցանկացած հեղափոխություն իրավաչափությունից դուրս է, և այս հարցում Հայաստանը միջազգային հանրությանն ապացուցելու որևէ բան չունի։ Տգիտություն է և այն, որ երիտասարդը չի գիտակցում՝ երբ գործը հասնի ՄԻԵԴ, փաստերը դիտարկվելու են ո՛չ հեղափոխության, ո՛չ ծափերի ու հիշոցների դիտանկյունից, ոչ էլ զանգելով կամ մատ թափ տալով, այլ բացառապես իրավական հարթությունում։

Ցանկացած հեղափոխություն դա ցանկացած երկրի Սահմանադրության տապալում է, հետևաբար այս հարցում որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Ջիվանն իր գրագիտության կամ դրա պակասի արդյունքում բացահայտեց, որ Քոչարյանի դեմ բողոքի ակցիան համակարգում է ոչ թե նրա համար, որ Քոչարյանն է պատասխանատու Մարտի 1-ի համար, այլ բացառապես մեկ նպատակի համար, այն է՝ արդարացնել հեղափոխության սպասելիքը կամ որ նույնն է ասել՝ Փաշինյանի սպասելիքը․
չէ՞ որ հեղափոխությունից մեկ տարի անց էլ Փաշինյանի միակ հաղթաթուղթը շարունակում է մնալ բանտում պահվող Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ Փաշինյանի, եթե Քոչարյանը բանտում է, ուրեմն հեղափոխություն է եղել, և Փաշինյանը կատարել է իր և/կամ մեկ ուրիշի առաքելությունը, ուստի Քոչարյանին պետք է հնարավորինս երկար պահել բանտում, որ հեղափոխությունը հակահեղափոխություն չդառնա։

Ահա Ջիվան Աբրահամյանի «գործուղման» իրական պատճառը

Աղբյուրը`slaq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով