Ալեն Սիմոնյանը պահանջում է ներողություն խնդրել

Ալեն Սիմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ մայիսի 29-ին ԱԺ դիմաց բուքմեյքերական ընկերությունների կազմակերպած բողոքի ցույցին։

«Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները , որպես կազմակերպիչներ պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել»,-գրել է Սիմոնյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով