Ալավերդու հավի ձվի մեջ մեծ քանակությամբ քաղցկեղածին նյութ՝ դիօքսին կա

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեխական ԱՐՆԻԿԱ կազմակերպության տոքսիկ նյութերի փորձագետ Ինդրիխ Պետրլիկը երեկ ժնևյան համաժողովի պատվիրակներին ներկայացրեց 29-ը երկրներում իրականացված հավկիթների /ձվերի/ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մեջ առկա է ԴԻՈՔՍԻՆ և առաջարկեց համտեսել /ուտել/ այդ ձվերից պատրաստված ձվածեղը:
Հիշեցնեմ, այդ 29 երկրների ձվերի մեջ է մտնում նաև Ալավերդու հավի ձուն, որոնց մեջ մեծ քանակությամբ դիօքսինի բաղադրություն է առկա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով