#SutNikol նախաձեռնության համակարգողները և օպերատորը բերվեցին ոստիկանություն. տեսանյութ

article-image

#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև գործողությունները նկարահանող օպերատորը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին։
Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 06:00-06:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել «#sutNikol» նախաձեռնության անդամներից Իշխան Խոսրովյանը և Վրեժ Սարգսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով