Քաղաքապետարանը նույն նախկին իշխանությունների գործելաոճը շարունակում է և մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշում է կայացնում

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց էին։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝ կառավարության այսօրվա օրակարգում ընգրկված է մի հարց, որը առնչվում է քաղաքապետարանին․ «Բայց մինչեւ դրան անդրադառնալը հակիրճ ներկայացնեմ․ դա կապված է աղբահանության խնդրի հետ, որը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանի կողմից բանակցվում է «Սանիթեքի» հետ եւ անընդհատ ասում են, որ պետք է լուծումներ գտննե, խուսափենք աղբահանության ճգնաժամից մայրաքաղաքում, եւ հիշում եք, որ ձմռանը , երբ աղբահանության վիճակը վատթարացավ, ակնհայտ էր, որ թե միջոցներ չձեռնարկվեն, թե այս սեզոնին, թե ամռանը սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ, եւ քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի շահագործումը իրականացնել։ Մեր խմբակցության կողմից կա պնդում, որ  այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն  է, բայց, այդուհանդերձ, այդ գնումն ուղղված է մեկ կազմակերպության։ Մենք ասում էինք՝ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնել ճիշտ չէ եւ պետք է այն լինի բացարձակ օրինական, քաղաքապետարանը մեր կոչը չլսեց եւ հայտարարեց այնպիսի մրցույթ, որով կարող  է մասնակցել միայն «Կամազ» մակնիշի մեքենան»։

Խաժակյանի խոսքով՝ իրենք դիմել են քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի փոխվի տեխնկական բնութագրերը․ «Հարգելի քաղաքապետ, եթե մենք չփոխենք տեխնիկական բնութագրերն, ապա այն կազմակերպություններն, որոնք շահառու են տվյալ մրցույթում, կարղ են դիմել դատարան, եւ մեքենաները բերելու գործընթացը կերկարի։ Որպեսզի մենք կարողանանք ապահովել օրինականությունը, դիմում  ենք Ձեզ՝ փոխեք տեխնիկական բնութագրերը։ Բայց իրավիճակը գնաց այլ ուղղությամբ, եւ գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչն այդ գնումը կասեցրեց եւ բողոքի ավարտին շատ հստակ նշվում է, որ գնամ առարկայի բնութագիրը սահմանելիս պետք է հաշվի առնեն, որ դրանք պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակցիներ, եւ  եթե մեկից ավելի գնումը չի սահմանվում, ապա այդ գնումն անօրինական է, պարտավորեցվեց քաղաքապետարանը փոխել տեխնիկական բնութագրերը եւ հայտարարել մրցույթ։ Այդ ժամանակ ես եւս քաղաքապետին դիմեցի, որպեսզի շատ արագ մրցույթը հայտարարվի, եւ մենք արդեն իսկ այսօր կունենայինք նոր մեքենաներ, եւ քաղաքապետարանը դիմեց դատարան, որպեսզի վիճարկի գնումների բողոքրակամն խորհրդի որոշումը։ Եվ այսօր քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, եւ քննարկվում էայս որոշումը, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնել այն գնման դեմպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։ Այնքան ինքնանպատակ է մեկ կազմակերպությունից գնելը, որ քաղաքապետարանը դիմեց դատարան, սպասեց, որ վիճակը քաղաքում այսքան վատթարանա, որպեսզի այդ հիմնավորումով կարողանա գնումը կատարել հենց այդ մեկ անձից։ Երկու կազմակերպություն կարող էր այս գնումը կատարել, հստակ կա մեկ նպատակ՝ գնումը կատարել հենց այդ կազմակերպությունից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ արձանագրեց, որ տենդերների խնդիրը Հայաստանում ինչպես եղել է պայմանավորված է, այդպես էլ տպավորություն  է ստեղծվում, որ շարունակվում է այդ գործընթացը․ «Հակամրցակցային համաձյանություն․․․․ինչպես դասականն էր ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում։ Ես մի դեպք եմ Ձեզ հիշեցնում․ հեմոդիալիզի դեպքը, որը ՊՎԾ-ի հետ կապված քննվում է, բայց ինչ ներկայացնում  ենք, հենց համապատասխանում  է այդ դեպքին։ Գրել են մեկ կազմակերպության համար տեխնիկական բնութագրեր եւ այդպիսի գնում էլ ցանկանում են կատարել։ Պարզապես այն դեպքում եղավ ԱԱԾ-ի միջամտությունը եւ պրոցեսը կագնեցվեց, այս դեպքում եղավ կառավարության միջամտությունը եւ պրոցեսին ընթացք տրվեց»։

Նույն խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները մեկնաբանություններում նշել են, որ 25 մեքենաներն արդեն մրցույթով հաղթող ճանաչված կազմակերպությունը կբերի, իսկ 5 մեքենաների համար կառավարությունն այսօր որոշում կկայացնի․ «Քիչ առաջ «Սանիթեքը» իր հայտարարությունն արեց եւ ասեց, որ քաղաքը չի կատարել աշխատանքներ իր հասանելիք մասը, դրա համար աղբահանությունը ծայրահեղ վիճակի է հասել։ Ոչ մեկս տեղյակ չենք, որ «Սանիթեքը» դիմել է քաղաքապետարանին։ Քաղաքային իշխանությունը փակված է «Իմ քայլը» խմբակցության մեջ»։

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց․ «Ես ուզում եմ ուղիղ համեմատականներ տանել 9 ձնամաքրման մեքենաների գնման հետ կապված առանց մրցույթի եւ ներկայիս՝ երեկվա հայտարարության հետ կապված «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների, ինչը «նուրբ լղոզեց» քաղաքապետի մամուլի խոսնակը։ Հստակ խուճապահար են եղել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամները, որովհետեւ նրանք նույն նախկին իշխանությունների գործելաոճը շարունակում են եւ մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշում են կայացնում, իրենք պատրաստում են փաստաթղթերը։ Նախորդ 9 ձնամաքրման մեքենաները առանց մրցույթ գնելու ժամանակ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում լուր տեղադրվեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Կամազ» ընկերությունը, եւ մենք բացեցինք գնման ակտերը, հստակ երեւաց, որ գնումը կատարվել է մեկ անձից, ներկա իրավիճակը նույնն է։ Մնում էր մրցման չափորոշիչների մեջ  գրել պետք է սկսվի «Կ» տառով եւ վերջանա «Զ» տառով, միայն դա է մնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով