Փաշինյանը շարունակում է իմ ու քո անել և հայտարարում սեփական կետից բանակցություն սկսելու մասին.Էդուարդ Շարմազանով 

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բացառվում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2008-2018թթ. Հայաստանի Հանրապետության միջազգային և բանակցային դիրքերը Արցախյան կարգավորման գործընթացում ամրապնդվեցին:

Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն արեցին, որոնց համաձայն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրագործումը:

Վստահ, սառնասիրտ, առանց ավելորդ զգացմունքայնության, բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի վճռական քաղաքականության արդյունքում Ադրբեջանի դիրքերը բանակցություններում թուլանում էին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալիևն ինքն էր դժգոհում, որ համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Իսկ սա նշանակում է, որ, այո՛,Սերժ Սարգսյանի իշխանությունը հասել էր նրան, որ Ադրբեջանին ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:
Սա է փաստը:

Հ.Գ. Իսկ Փաշինյանը շարունակում է իմ ու քո անել և հայտարարում սեփական կետից բանակցություն սկսելու մասին:
Շատ իզուր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով