Ռուսաստանում կալանավորել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին

Երեկ՝ ապրիլի 20-ին Մոսկվայում կալանավորվել է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը։ Առաջիկա օրերին տեղի կունենա Պողոսյանի հայկական կողմին հանձնելու գործընթացը, հայտնում է Irakanum.am-ը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով