Չպետք է թույլ տանք կասկածի տակ առնել Հայոց բանակի մարտունակությունը

Չպետք է թույլ տանք կասկածի տակ առնել Հայոց բանակի մարտունակությունը

«Հայոց բանակը». այսպիսի պատասխան կտա հայ ժողովրդի 99%-ն այն հարցին, թե ով է մեր երկրի անվտանգության երաշխավորը: «Հզոր, քաջ ու անկոտրում». այս բառերը կլսեք, եթե հարցնեք, թե ինչպիսին է «Հայոց բանակը»: Ցավոք վերջին շրջանում շատացել են դեպքերը, երբ կասկածի տակ են առնվում Հայոց բանակի և հայ զինվորների արժեքը մեր ազգի համար: Իհարկե, հասկանալի է, երբ մեր բանակի մասին նման մեկնաբանություններ անում են Սորոսի փողերով տուն պահող Լարա Ահարոնյանը, կամ ադրբեջանամետ Ասյա Խաչատրյանը, բայց երբ զինվորների քաջությունն ու բանակի մարտունակությունը կասկածի տակ է առնում ԵԿՄ նախագահը, դա ավելի քան անընդունելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրերս ԵԿՄ նախագահ, նիկոլական պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»: Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Շատերի համար անհասկանալի էր Սասուն Միքայելյանի նման հայտարարության նպատակն ու իմաստը, այն դեպքում, երբ մեր 18-20 ամյա տղաները 3 տարի առաջ քաջաբար հետ մղեցին անգամ թշնամու հատուկջոկատայիններին: Շատերի, բայց ոչ նրանց, ովքեր տևական ժամանակ է հետևում և վերլուծում են իշխանական վերնախավի կողմից տրվող մեսիջները: Միքայելյանի հայտարարության նպատակն է հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ մեր բանակը չունի բավարար ռեսուրսներ անգամ սահման պահելու համար, ուստի «ստիպված ենք» համաձայնվել խաղաղությանը՝ անկախ նրանից, թե ինչ գին կվճարենք դրա համար:

Սասուն Միքայելյանի հայտարարության արմատները շատ խորն են, ընդհուպ միչև 1990-ական թվականներ: Այն ժամանակ դեռ երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում նույն բանը, բայց այլ բառերով: Հենց այս էր պատճառը, որ Վազգեն Սարգսյանը ստիպեց Լևոնին հրաժարական տալ: Անցավ 20 տարի, իշխանության եկավ Լևոնի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո կրկին լայն թափով սկսվեց խաղաղասիրական քարոզը՝ անտեսելով այն փաստը, որ թշնամին ուզում է Արցախի բոլոր գյուղերում ծածանել իր դրոշը: Խաղաղություն քարոզվում է բոլոր մակարդակներում. սկսած կապտամազ աղջիկներից, մինչև վարչապետի կին և վարչապետ:

Իհարկե աբսուրդ է մտածել, թե որևէ ժողովուրդ ուզում է պատերազմել, բայց պատերազմ չլինելու համար պետք է, որ երկու կողմերն էլ խաղաղություն ցանկանան, իսկ միակողմանի խաղաղությունը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ: Ցավոք այսօր խաղաղության կեղծ օրակարգը թափանցել է անգամ ԵԿՄ՝ կառույց, որը առաջինը պետք է օգնության հասնի մեր տղաներին թշնամու հերթական սադրանքի դեպքում: Չենք ուզում կասկածի տակ դնել ԵԿՄ-ի իրական անդամների պատրաստակամությունը, բայց հաշվի առնելով լևոնանիկոլական պրոպագանդայի լուրջ արդյունքները և նիկոլական Սասուն Միքայելյանի ԵԿՄ նախագահ դառնալը, կարելի է ենթադրել, որ ԵԿՄ-ն ևս շուտով կմիանա խաղաղության քարոզին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ժողովրդի պատմությունը կարծես կրկնվում է: Քաջ հայորդիները անձնազոհությամբ անառիկ են պահում մեր երկրի սահմանները, իսկ գառան դիմակ հագած գայլերը ներսից կրծում են պետության պատերը՝ քանդելով բոլոր կարևոր հենասյուները:

Աղբյուրը`Իրարանցում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով