«Ով պաշտոն է ստացել, ծափ է տալիս, ուրախանում, ով որ աշխատանքը կորցրել է, պարզ է, որ պետք է անիծի, իսկ «Իմ քայլի» ներսում խուճապ է». Ահարոն Ադիբեկյան.168.am

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այժմ հարցումներ անելն իմաստ չունի, ասում է՝ դա ավելի մեծ վնաս կբերի, և հետո, պարզ չէ, թե ո՞ւմ են հասցեագրում իրենց տվյալները:

«Հանրությա՞նը, հանրությունն ի՞նչ կարող է անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիոլոգն ու ընդգծեց, որ գոյություն ունեն այլ մեթոդներ, օրինակ՝ ԶԼՄ-ների կոնտենտ անալիզը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուսումնասիրում եմ տարբեր կարծիքներ, որոնք հայտնում են այս կամ այն դեպքի կամ երևույթի վերաբերյալ: Գնահատումն է շատ հետաքրքիր: Եթե բացասական խոսում է քո թշնամին, ապա դա բաժանում ենք, կրճատում, իսկ եթե բացասական խոսում է գործընկերդ, ապա դա բազմապատկում ենք: Եվ հակառակը, եթե թշնամին կամ գործընկերը բարին են խոսում, բազմապատկում ենք: Այդ առումով որոշ խուճապ գոյություն ունի «Իմ քայլի» ներսում, քանի որ տարվա ընթացքում այն ռոմանտիկ սպասելիքները, որ ունեին շարժման մասնակիցները, դեռ չեն իրականացել:

Իսկ «Լուսավոր Հայաստանը» մինչ իշխանության գալը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» դրույթների հետ համամիտ չէ, շարժման մասնակից կլինի, բայց ինքն իր քաղաքականությունը, գաղափարախոսությունը կունենա: Սա նման է ԱՄՆ-ում նախորդ դարի սկզբին կատարվածին. մասոնններին ջարդեցին ու որոշեցին ստեղծել երկու կուսակցություն՝ Դեմոկրատական և Հանրապետական:

Դեմոկրատականը պետք է պաշտպանի ժողովրդի շահը, ունենա իր ներկայացուցիչը խորհրդարանում, իսկ պետական շահերը պետք է պաշտպանեն սենատորները: ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցությունը պաշտպանում է իշխանական շահերը, իսկ դեմոկրատները փորձում են պաշտպանել ժողովրդի շահերը: «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է բաժանեին ֆունկցիաները, բայց շոշափելի արդյունք դեռ չենք տեսնում, որովհետև «Լուսավոր Հայաստանի» ձայնը բավականին թույլ է»,- նկատեց Ահարոն Ադիբեկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ասաց.

«Վերջերս սուր քննադատության ենթարկեցին վարչապետի խոստումների իրականացման գործընթացը՝ նշելով, որ գործազրկությունը, աշխատավարձերը շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին կային: Խոսք են տվել պետական մարմիններում աշխատողների աշխատավարձը բարձրացնել, բայց դա խնդիր չի լուծում, քանի որ բարձրացման տոկոսը բավականին ցածր է: Անգամ 10 ոկոսով աշխատավարձերի բարձրացնելը ոչինչ չի փոխում: Խոստումները դեռ մնում են օդի մեջ:

Հա, կարող է մի քանի օլիգարխի ականջ քաշեն, մի քանի միլիոն վերադարձնեն պետական բյուջե, մի մասն էլ կամավոր միլիոնները փոխանցի, բայց նա խոսում էր միլիարդների մասին: Այնպես որ, պատկերն այսպիսին է. ով պաշտոն է ստացել, ծափ է տալիս, ուրախանում, ով որ աշխատանքը կորցրել է, պարզ է, որ պետք է անիծի: Մի մասն էլ սպասում է՝ տեսնի, թե ի՞նչ պետք է լինի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով