«Մարտի 1-ի գործում, առաջին հերթին, պատասխանատվության պետք է ենթարկվեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը»Կորյուն Գրիգորյան՚

Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա հ/կ-ի նախագահ, 2008 թվականի մարտի մեկյան դեպքերի ժամանակ հարթակում կանգնած ակտիվիստ Կորյուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակ առ ժամանակ համացանցում հանդիպում ենք մարտի 1-ի վերաբերյալ նյութերի։ Կարծում եմ, որ այդ ամենին պետք է նայենք առանց էմոցիաների, սթափ և անաչառ։ Մինչ օրս եղել են գնահատականներ, մեղադրանքներ իշխանության հասցեին, բայց արդյոք ամեն ինչ միակողմանի՞ է եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես ինքս եղել եմ այնտեղ, օր ու գիշեր անցկացրել եմ ժողովրդի հետ, բազմաթիվ անգամներ կանգնած լինելով հարթակում լիդերների կողքին։ Այդ օրերին հազարավոր քաղաքացիներ եկել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։ Մի բան, որը շատ բնական է։ Ցավոք այդ ամենը ղեկավսրում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը իր առանձին վերաբերմունքն ու հաշիվներն ուներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյսնի նկատմամբ։

Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ է տիրապետում մանիպուլյացիաների արվեստին և որպես լուրջ քաղաքական գործիչ, հմուտ ստրատեգ պատրաստ է նաև պարտվելով ճակատամարտը հաղթել պատերազմում, ավելի պարզ ասած կարող է զոհեր տալ հանուն հաղթանակի։ Նույն ժամանակահատվածում էականորեն ակտիվ դիրքում էր ներա վարչապետը իր խոլերիկ բնավորությամբ։ Ինչ ասել է խոլերիկ, ցանկացած հոգեբան կպատասխանի՝ անհավասարակշռված, շուտ բռնկվող, բացի այդ արդեն այդ օրերին հստակ էին մի քանի բան՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրյալն էր և սարսափելի ամբիցիոզ էր և փառամոլ, նա պատրաստ էր ամեն ինչ անել քաղաքական դիվիդենտների համար։ Ամբիոնից Լևոն Տեր-Պետրոսկանի և Նիկոլ Փաշինյանի կողմից հնչում էին բոցաշունչ ելույթներ։ Չմոռանանք, որ միտինգներին գալիս էին ոչ միայն խաղաղ ցուցարարները, կային և ծայրահեղականներ. մարդիկ, որոնք շատ ոգևորվում էին, երբ հարցը գնում էր ջարդ ու փշուր անելով իշխանության գալու մասին։ Այս մարդկանցից բացի հաստատ կլինեին նաև մարդիկ, որոնց շատ ձեռնտու էր մասաների կուտակումն ու անկառավարելի՝ անարխիայի հասնող իրավիճակը քաղաքում, խոսքը գրպանահատների ու կրիմինալ այլ տարրերի մասին է, որոնց համար էական չէ թե ինչ են ուզում ցուցարարները, նրանք ունեն սեփական նպատակները։

Այսպիսով մի կողմից կար ռեվանշիստ Լևոն Տեր-Պետրոսյանը ով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով պատրաստ էր գալ իշխանության և ավելի երիտասարդ, կամ ավելի ծայրահեղական Նիկոլ Փաշինյանը, ով հանուն փառքի և իշխանության բացաշունչ ելույթներ էր ունենում ու հրճվում երեխայի նման երբ ցուցարարները ծափահարում էին։ Ակնհայտ է, որ նման մոտեցումներով քաղաքական լիդերների պարագայում և խաղախ ցուցարարներից բացի կոշտ գործողությունների և խառնաշփոթի կողմնակից մարդկանց առկայությունը բերելու էր լարված իրավիճակի։ Ես ինքս ցուցարարներից եմ, բայց ոչ մի վարկյան իմ մտքով չի անցել խանութ կամ լոմբարտ թալանելը, դա իմ ու իմ նմանների նպատակը չէր։ Այդ դեպքում ովքեր էին այդ սադրիչնե՞րը ում դա ձեռնտու էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չգալը հաշվարկած քայլ էր, նա լավ գիտեր որ եթե հստակ կառավարում չլինի կլինեն անպայման անարխիային բնորոշ երևույթներ և ոստիկանությունը ստիպված կլինի ուժ կիրառել, իսկ դա կարելի է օգտագործել միջազգային կառույցներում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելու հարցում։ Իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը արեց իր հերթական մանիպուլյացիոն, պոպուլիստական հայտարարությունը այն մասին, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն պարզվեց որ այն հերթական սուտն է։ Բոլորիս համար պարզ պետք է լինի մի բան մարտի 1-ի գործում, առաջին հերթին, պատասխանատվության պետք է ենթարկվեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով