Բաց նամակ ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին․Նարեկ Սամսոնյան

Բաց նամակ (օժանդակություն) ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվներին, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա քանի որ արդեն ինքը Վարչապետն է հրապարակային հանձնարարում զբաղվել այդ ֆեյքերով ես պատրաստ եմ օժանդակել այդ հանրօգուտ գործին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուստի, պարոն Վանեցյան, սույն գրառուման մեկնաբանությունների բաժնում տեղադրում եմ երկու տարբեր հրապարակումներ, որտեղ մշակված են ֆեյք օգտահաշիվների ցուցակներ (մեկում` 625, մյուսում` 116 օգտահաշիվներ), որոնց իսկությունը պարզելը բավականին մեծ օժանդակություն կլինի ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ դեմ պայքարում: Այսօրվա ընթացքում antifake.am կայքում կհրապարակենք նաև ավելի մանրամասն մշակած 142 կեղծ օգտահաշիվների ցուցակ: Հուսով եմ մեր կատարած աշխատանքը կօգնի Ձեզ հնարավորինս կարճ ժամկետներում և արդյունավետ իրականացնել վարչապետի հանձնարարականը:

Հ.Գ. Ի դեպ, պարոն Վանեցյան, ըստ օդում կախված լուրերի Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից, իսկ այդ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վերջերս անզգուշորեն բացահայտվեց «Մաեստրո» անունով կեղծ օգտահաշիվն օգտագործելիս:

Հուսով եմ այդ ՊՈԱԿ-ում ևս համապատասխան ստուգումներ կիրականացնեք և վստահ եմ` կգտնեք վարչապետի մատնանշած կեղծ օգտահաշիվներն օգտագործողներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգանքով` ՀՀ քաղաքացի Նարեկ Սամսոնյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով