Ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք. Էդուարդ Շարմազանով

Թուլացիր ու հանդարտվիր, չշփոթվես, ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք, իսկ մենք պայքարում ենք մեր ազգային արժեքների պահպանության համար։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Շարմազանովը նաև նշեց մի քանի փաստեր․ «Փաստ համար մեկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է ոչ անհայտ տիկին Լարա Ահարոնյանը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ուղիղ համասեռամոլության քարոզ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկրորդ, նույն Լարա Ահարոնյանը և մի շարք այլ համասեռամոլություն քարոզողներ կամ, ինչպես իրենք են ասում, համասեռամոլության իրավունքների պաշտպաններ, Նիկոլ Փաշինյանի հեղափոխության կամ հեղաշրջման օրերին հայտարարեցին իրենց աջակցությունը շարժմանը, և ավելին, նշեցին, որ իրենք եղել են Նիկոլի շարժման առաջին շարքերում։

Հաջորդ փաստ, Նիկոլի իշխանության գալուց հետո նա ոչ ավել ոչ պակաս սելֆի արեց Հայաստան ժամանած հայտնի երգիչ և համասեռամոլություն քարոզող Էլթոն Ջոնի հետ։ Ես չեմ սելֆի արել, ինքն էր արողը։ Հիմա ո՞վ է ակտիվիստ։

Հաջորդ փաստը, Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում տեղի ունեցավ Շուռնուխի խայտառակ դեպքը, երբ համասեռամոլները հասան Շուռնուխ, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լռեց, որևէ գնահատական չհնչեցրեց։ Հիշեցնենք, որ Նիկոլը ամեն պատեհ անպատեհ առիթով խոսում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ փաստը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաթողությունից ու լռությունից համասեռամոլերը հիմա էլ հարձակվեցին ոստիկանության բաժնի վրա, վնասեցին ոստիկանի, վնասվածք հասցրեցին։ Նիկոլն էլի լռեց, բայց ինքը կառավարության ղեկավար էր։ Մարտի 8-ին արդեն Լարա Ահարոնյանը խոսեց Ազգային Ժողովում համասեռամոլ կանանց իրավունքների պաշտպանության և որ նրանց մարտի 8-ն է։ Եվ հավասարեցրեց որդեկորույս մայրերին ու համասեռամոլ կանանց։ Ու էլի Նիկոլի իշխանությունը լռեց։

Դրանից առաջ, Նիկոլի սիրելի սուպեր կրթության նախարարը իր աշխատասենյակում ընդունում է հայտնի տրանսգենդեր Կառաբինային։ Նա էլ գրեց, որ շատ արդյունավետ հանդիպում է եղել, բավարարված է։ Էտ ի՞նչ է քննարկել կրթության նախարարը տրանսգենդերության քարոզչի հետ»։

Այս թվարկումից հետո Շարմազանովն ամփոփեց․ «Դրանից հետո, հիմա ո՞վ է գեյ ակտիվիստ։ Ձեզնից մեծ գեյ ակտիվի՞ստ։ Հիմա տրանսգենդերը ելույթ է ունենում պառլամենտում, և հայտարարում է, որ նախկին իշխանության օրոք դա անհնար էր պատկերացնել։ Էսօրվա իշխանության օրոք իրենք հասել են դրան։ Եվ Նիկոլը բոշկեն ուզում ա գլորի ուրիշի՞ վրա։ Ուղիղ հարց եմ տվել իրեն՝ այ ընկեր ջան կո՞ղմ ես, թե՞ դեմ ես, որ տրանսգենդերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, սրան պետք է տալ կամ այո կամ ոչ պատասխան։ Ինչ-որ անձնագրի պատմություն է ասում, էդ անձնագրից քո իշխանության օրոք էլ են տվել, արդեն մամուլը գրում է։ Թուլացիր ու հանդարտվիր, չշփոթվես, ամենամեծ գեյ ակտիվիստը դու ու քո իշխանությունն եք, իսկ մենք պայքարում ենք մեր ազգային արժեքների պահպանության համար»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով