Ադրբեջանական զլմ-ները զբաղված են ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա գաղափարական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գովաբանությամբ․haydzayn.com

 

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի՝ Արցախիազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասինհայտարարությունը, որն արժանացավ բուռն քննադատության, ինչպեսՀայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքական, հանրային շրջանակներում, չիվրիպել նաև հարևան երկրի՝ Ադրբեջանի ուշադրությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացնենք, թե ինչպիսի՞ դրական գնահատականների է արժանացելՀԱԿ-ական տիկնոջ՝ իր բնույթով հակահայկական հայտարարությունը ադրբեջանական լրատվամիջոցների կողմից.

Նախ, հայտարարությունը հայտնվել է ադրբեջանական առցանց մամուլիառաջին էջերում՝ ի դեպ, «պատվավոր» հատվածներում:

Թադևոսյանի հայտարարությունը բնորոշվել է որպես հայության շրջանում«ողջամտության զարթոնք»: Լրատվամիջոցները, ներկայացնելով Թադևոսյանիդիտարկումը, հստակ շեշտում են՝ վերջինս Հայ Ազգային կոնգրեսի անդամ է, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուշադրություն է գրավում հատկապես այն հանգամանքը, որ ՀԱԿ-ականտիկնոջ հայտարարությունը զուգահեռվում է նրա քաղաքական, գաղափարական առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նմանօրինակհայտարարությունների հետ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ չենզլացել, պեղել գտել են ու հիմա հարմար պահին ներկայացնում են նախկիննախագահի՝ այս հարցի շուրջ անցյալում հնչեցրած խոսքերը:

Այսպես, news.day.az լրատվական կայքը, ներկայացնելով Թադևոսյանիհայտարարությունը և նրա շուրջ արձագանքները, հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից հենց Արցախի հարցումունեցած դիրքորոշման ու դատողությունների պատճառով:

«Նրան դավաճան են անվանել: Հայաստանում դեռևս հիշում են Տեր-Պետրոսյանի ելույթը 2016թ.-ի ՀԱԿ համագումարի ընթացքում, երբ վերջինսհայտարարեց, որ հակամարտության լուծման երկարաձգումը ավելիկթուլացնի Հայաստանը և Արցախը, իսկ հաջորդ որոշումը ավելի վատ կլինի, քան այսօր բանակցային սեղանին դրվածը»,- նշում է լրատվամիջոցը՝եզրակացնելով, որ Թադևոսյանը հենց այս միտքն էլ նկատի է ունեցել, պարզապես նրան «չեն հասկացել»:

Մեկ այլ լրատվամիջոց էլ ՀԱԿ-ական տիկնոջ ու նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանի մոտեցումները գնահատում են որպես ողջամտությանդրսևորում, նշելով. «Ողջամիտ հայերը առաջարկում են Ադրբեջանինվերադարձնել օկուպացված տարածքները, որպեսզի պատերազմը վերջապեսավարտվի»:

Տարօրինակ է, որ ՀԱԿ-ական տիկնոջ հայտարարությունը հարևան՝ ոչբարեկամ երկրի լրատվակամիջոցներին թույլ է տվել հանգել անհասկանալի ուզավեշտալից եզրահանգման, թե Հայաստանում հստակ հասկանում են, եթեայսօրվա պայմաններում վերսկսվեն ռազմական գործողությունները, ապագերակայությունը կլինի Ադրբեջանի կողմը:

Ավելին, ըստ նրանց, պարզվում է, որ «Հայաստանում վերջապես հասկացան, որ եթե կամավոր սկզբունքով չգնան այդ քայլին, ապա Ադրբեջանը մի օր ինքըկազատի իր տարածքները կամ էլ հայերը ստիպված կլինեն վերադարձնելբռնագրավված հողերը՝ պատժամիջոցների ճնշման ներքո»:

Բացի այդ, ադրբեջանական քարոզչամիջոցը անթաքույց հիացմունքովհավելում է, որ վերջին ժամանակներում Հայաստանում ակտիվացել ենտարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, որոնք հայտարարում ենտարածքների վերադարձման մասին, սակայն նույն լրատվամիջոցը ցավովնշում է, որ Հայաստանի կառավարությունը դեռ չի կիսում այս կարծիքը:

Ադրբեջանական քարոզչամեքենան, իր համար այնքան հաճո ՀԱԿ-ականտիկնոջ հայտարարության կոնտեքստում, հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանինույնաբովանդակ հայտարարությունները՝ գովաբանություններ է շռայլումվերջինիս հասցեին ու արձանագրում. «Համաձայնեք, Լևոն Հակոբովիչըողջամիտ մտքեր է արտաբերում»:

Այսպիսով, եզրակացությունը մեկն է. ՀԱԿ զինվոր Թադևոսյան Զոյան իրապազգային հայտարարությամբ մի լա՜վ առիթ տվեց հակառակորդին՝տեղեկատվական դաշտում սեփական շահերից բխող հստակքարոզչություն իրականցնելու համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով