Փողոցի մեջտեղում խորոված անելը գեղցիության գագաթնակետն եմ համարում.Կարեն Վարդանյան

Загрузка...

Անկախ քաղաքական հայացքներից՝ միլիոնանոց ժամանակակից քաղաքի, երկրի մայրաքաղաքի կենտրոնում, փողոցի մեջտեղում խորոված անելը գեղցիության գագաթնակետն եմ համարում:

Պատուհանից այն կողմ 2019 թվականն է, աշխարհը առաջ է գնում, երկրներ կան, որոնք արդեն մտածում են Մարս մոլորակի վրա տիեզերագնաց իջեցնելու մասին, իսկ մեր հպարտ քաղաքացիները քաղաքի մեջտեղում հպարտորեն խորոված են անում: Մեր ժողովուրդը երբեք չի զարգանա, քաղաքակրթությունն էլ մեզ մոտ չի զարգանա:

Չնայած ի՞նչ ակնկալեմ այն պայմաններում, երբ մեր հպարտ քաղաքացիները նույնիսկ փողոցում անծանոթին Դուքով դիմելու կամ պատահմամբ հպվելու դեպքում ներողություն խնդրելու մշակույթը դեռ չեն յուրացրել, իսկ կարծիք հայտնելու համար էլ կարող են մարդուն վիրավորել ու հայհոյել:

Բարև brat, արի Պռոսպետկ խորոված ուտելու, հորս արև

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...