«Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է քինախնդրությամբ ու հիշաչարությամբ. հայտարարություն

Загрузка...

Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը.

Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ

«Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ՝ ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը։

Ավելին՝ «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Սեփական վարկանիշի պահպանմանն ուղղված քայլերը նմանվում են չստացված բեմադրության, որի միակ նպատակը հակահերոս գտնելն է։

Ամիսներ շարունակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործունեության հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ՝ այդպես էլ չտալով «ինչ-որ բան գտնելու» որևէ արդյունք։

Որպես ասվածի ապացույց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով՝ իր մտերիմ շրջապատում բառացի ասել է հետևյալը․ «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իրականությունը բացարձակապես չի հուզում։

Հաջորդը՝ Միհրան Պողոսյանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցել քննչական մարմինների հետ՝ ինչը փաստել է նաև ՀՔԾ-ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել վկայի կարգավիճակ ունեցող պրն Պողոսյանի առաջարկը՝ բոլոր հարցերին տեսակապի միջոցով պատասխանել ՀՀ դեսպանատանը։

Ընդգծենք՝ նման նախադեպ կա՛։ Այն կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործընթացների շրջանակներում (Տես` կից փաստաթուղթը): Եթե նպատակը՝ բացատրություն ստանալն է, ապա ինչո՞ւ իրվապահ մարմինները չեն անում դա: Կարծում ենք պատասխանը, ավելի քան, ակնհայտ է՝ նպատակը այլ է։

Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ  շոուների մասնակիցը լինել՝ որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։

Միհրան Պողոսյանը, ինչպես որ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարեց, որ վախեցողները վաղուց վախեցել են, նույնը կրկնում է այսօր։ Նույնիսկ այն պարագայում, երբ ուժային կառույներին հրապարակավ ուղղորդում են։

Մասնավորապես, նշված դեպքերի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պրն Պողոսյանին առնչվող հերթական բեմականցված հարցին՝ ԱԺ ամբիոնից բացահայտ ուղղորդեց ուժայիններին՝ հայտարարելով, թե «Չե՛ք կատարել
իմ այն հրահանգը, որ մարդկանց պետք է պառկեցնել ասֆալտին»։ Վերահաստատում ենք Միհրան Պողոսյանի արձագանքը՝ «Փռվողը՝ թո՛ղ փռվի։ Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ»։

Այսօր մի կողմ դնելով Հայաստանի զարգացումն ապահովելու և արտաքին լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու խնդիրները՝ իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգերով ու անհաջող տեսարաններով զբաղեցնել հասարակությանը։

Կորսված էյֆորիան կվերականգնվի միայն ազնիվ փոխըմբռնումով․ վայր դրե՛ք արհեստական ասպետությունը։

Նմանատիպ նորություններ

#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Եր...
Վարչապետը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դ... Hraparak.am-ը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մաս...
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊ... Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարե...
Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ Նաիրա Զոհրաբյ... ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տ...
Դատախազությունը՝ մամուլում հրապարակված տեղեկությու... ՀՀ դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պ...
Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայ... Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավո...
Պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներ... «EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...