Politik.am․Քրեական գործ է հարուցվել նախարարի տեղակալի և բաժնի պետի դեմ

Загрузка...

Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի և նույն նախարարության Ընդերքի գործակալության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Կառլենի Այվազյանի դեմ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործը կապված է նախկինում տարբեր հանքատերերի տրված լիցենզիաների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի տեղակալ Գևորգյանը մեկ ամիս է, ինչ չի ներկայանում աշխատանքի և ամեն պահի սպասում է իր ձերբակալության որոշմանը։ Նույն իրավիճակում է հայտնվել նաև Անուշավան Այվազյանը։

Ի դեպ, պետք է նկատել, որ այս երկու պաշտոնյաներն էլ նախկին համակարգից էին մնացել և շարունակում էին պաշտոնավարել։

Առավել մանրամասն՝ առաջիկայում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...