Daily Archives: 19.03.2019

Վաղը անելու ենք ավելին

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է: Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին: Վաղը անելու ենք ավելին: Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ: Ձևավորել ենք նոր հարթակներ և գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ: ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան

Վիկտոր Ենգիբարյանն առաջարկում է, որ ճանապարհատրանսպորտային տուգանքի չափը որոշվի ըստ վարորդի մեքենայի արժեքի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան էջում քննարկման է ներկայացրել տուգանքների հետ կապված նոր տարբերակ, ըստ որի տուգանքի չափը պիտի որոշվի ըստ վարորդի մեքենայի արժեքի: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Մեր քաղաքական թիմը ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։ Սրան հետևում է, որ… Կարդալ ավելին »

Անհրաժեշտության դեպքում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Արցախի հարցը քննարկել Սերժ Սարգսյանի հետ

Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնելու, որևէ բարդույթ չկա, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ պատրաստ է արդյոք անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ… Կարդալ ավելին »

Politik.am․Քրեական գործ է հարուցվել նախարարի տեղակալի և բաժնի պետի դեմ

Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի և նույն նախարարության Ընդերքի գործակալության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Կառլենի Այվազյանի դեմ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործը կապված է նախկինում տարբեր հանքատերերի տրված լիցենզիաների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարի տեղակալ Գևորգյանը մեկ… Կարդալ ավելին »

3 մլն-անոց ազգը հիմա ամեն օր պետք է վայելի Ձեր ընտանիքի անդամների մամլո ասուլիսները, բա էս պետության կառավարումը ո՞ւմ հույսին եք թողել․Աղվան Պողոսյան

Նայում եմ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը` ոչ մի նոր բան, ոչ մի հստակ պատասխան տրված հարցերին: Մի քեֆ, մի ուրախություն, հումորն էլ անպակաս: Բա լավ, դու վարչապետ մարդ ես, բան ու գործ չունես, էսքան լրագրող հավաքել ես, քո PR-ն ես անում, որ ի՞նչ անես: Էս 3 մլն-անոց ազգը հիմա ամեն օր պետք է վայելի Ձեր… Կարդալ ավելին »

Ինչպես հասնել 0-ից 22 մլն 722 հազար դրամի․Գևորգ Գրիգորյան

??? Պատմություն այն մասին, թե ինչպես հասնել 0-ից 22 մլն 722 հազար դրամի ??? _____________________________________________ Տարօրինակ զուգադիպություն… ուրեմն 2018 թվականի սկզբին ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենը ստատուսներ էր գրում և ելույթ էր ունենում, որ իրենց ախտորոշիչ կլինիկան պետպատվեր չի ստացել… հետո լռեց… ?? Հետո կամաց-կամաց սկսեց ելույթներ ունենալ` պաշտպանելով Գարդասիլ ??? պատվաստանյութը, որը շատ խիստ քննադատության էր… Կարդալ ավելին »

Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում

Արդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը իրենց օրերը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում: Մարտի 4-ին երեխան, ով եղել է աշխույժ և ժիր, թեթև մրսածություն է ունեցել և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»

Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ամեն հինգշաբթի պարտադիր նիստեր էին անում, որից հետո հանդիսավոր կերպով պատմում այդ նիստում տեղի ունեցած քննարկումների մասին: Բայց ինչպես ասում են, հիմա փոխվել են ժամանակները, եւ ամենշաբաթյա նիստերի կարիք այլեւս չկա. ի վերջո,… Կարդալ ավելին »

Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչն այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

«Голос Армении» թերթի հրապարակման համաձայն Հայաստանից 2018թ դուրս է բերվել $1,2 մլդ դոլար․Վահան Բաբայան

  «Голос Армении» թերթի հրապարակման համաձայն Հայաստանից 2018թ դուրս է բերվել $1,2 մլդ դոլար: Ռուսաստան` $472 մլն. իսկ ԱՄՆ` $190 մլն: Եթե սա ճիշտ է,բա էլ կապիտալի արտահոսքը ո՞նց է լինում: Սրա մասին մտածելու փոխարեն վարչապետը բանաստեղծություն է գրում: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝Վահան Բաբայան