ՊԵԿ-ը հաստատում է՝ ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են. Tert.am

ՊԵԿ աշխատակիցները կրկին պարգևատրվել են։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ նրանց՝ ՊԵԿ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, պարգևատրվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, յուրաքանչյուր ամիս, պայմանավորված աշխատանքային արդյունավետությամբ, ինչպես նաև լրացուցիչ հանձնարարությունների, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքների կատարմամբ, ստանում են պարգևավճարներ»,- ասված է պատասխանում:

ՊԵԿ-ը հարկ է համարել նկատել, որ ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարգևավճարների ֆոնդը 2019թ.-ի բյուջեում էականորեն նվազել է:

«Պարգևատրման համար իրավական հիմք են հանդիսանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքները»,- նշված է պատասխանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով