Պարոն Փաշինյան, «քարը փեշիցդ գցի» : Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը քո հագով չի.Էդուարդ Շարմազանով

Պարոն Փաշինյան, ես չեմ տեսնում Ձեզ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

10 ամիս առաջ, երբ Ազգային ժողովը աննախադեպ ճնշումների եւ շանտաժի ներքո ընտրեց երկրի վարչապետ, այսպես դիմեցի Նիկոլ Փաշինյանին: Թարմ են հիշողությունները , թե ինչպես էր պատգամավոր, վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլը մարդկանց «դուխ» տալիս, որ զանգեն, հայհոյեն, թաղեն, անիծեն իր գործընկերներին:

Փաշինյան Նիկոլը անդրդվելի էր՝ վերջնագիր ներկայացրեց՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

Եւ փառք Աստծուն, որ օրվա իշխանությունը չգնաց արկածախնդրությանն ընդառաջ եւ կորուստներ չունեցանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյանի ընտրությունից անցել է 10 ամիս, իրականությունը մեծ արագությամբ պարզ է դառնում նույնիսկ նրանց համար, ում աչքերը փակ էին:

Այն ժամանակ ես ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ընտրում ենք ոչ թե ժողորվրդական տրիբուն կամ հռետոր, այլ գործադիրի ղեկավար, գերագույն գլխավոր հրամանատար եւ գլխավոր բանակցող Արցախի հիմնահարցում:

Արցախի հիմնահարցում Նիկոլ Փաշինյանը որեւէ հայեցակարգ չներկայացրեց, թե ինչպես է բանակցելու, որն է լինելու փոխզիջումների գինը, գնալո՞ւ ենք փոխզիջումների, թե ոչ, ի՞նչ է լինելու ազատագրված տարածքների ճակատագիրը:

Երբ ասում էինք՝ չեք կարող, ի վիճակի չեք, մեզ հակադարձում էին՝ Ազգային ժողովը կցրվի, ամեն բան կուղղվի ու երկիրը կթռնի:

Նախկին ԱԺ-ն չկա, հիմա խորհրդարանում Փաշինյանին ծափահարում են, հանրապետական «բոբո, չուզողները» Նիկոլին վատ բաներ չեն ասում, բայց իրականությունը դրանից չի փոխվում:

Իրականությունը շատ տխուր է եւ պտուղներն արդեն քաղում ենք ազգովի, ոչ միայն Նիկոլին ծափ տվողները:

Հ. Գ. Պարոն Փաշինյան, «քարը փեշիցդ գցի» : Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը քո հագով չի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով