«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին կանչել են հարցաքննության. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանին մարտի 29-ին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության։

Հիշեցնենք, որ օրերս ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ նախաքննության տվյալները հրապարակելու դեպքի առթիվ։ Խնդրո առարկան Մարտի 1-ի գործով որոշ նախկին ու ներկա պաշտոնյաների (Ֆելիքս Թոխյանի, Սերժ Սարգսյանի) ցուցմունքների հրապարակումն է, ինչը ՀՔԾ-ն դիտարկել է որպես նախաքննական գաղտնիքի հրապարակում: Քնար Մանուկյանը հարցաքննության կգնա իր փաստաբանի հետ և կպնդի, որ իրենց լրատվամիջոցը պահպանել է ԶԼՄ-ների մասին օրենքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քրգործի սուբյեկտը ոչ թե օրաթերթն է, որն ինֆորմացիա տարածողն է, այլ այն մարդը, ով գործի տվյալները փոխանցել է լրագրողին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով