«Դուք Արցախը ճանաչո՞ւմ եք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան». Ռուբեն Մելիքյան

«Այս տեսանյութն ուղղակի ալեկոծել է արցախահայությանը։

Արցախը գոնե մի քիչ ճանաչող մարդկանց համար, վստահ եմ, պետք է լիովին պարզ լինի, թե ինչ ցասում ու վիրավորանք են զգում այն մարդիկ, ովքեր ամեն ինչ վտանգելով՝ կենաց-մահու կռիվ են տվել մեր ինքնության ու արժանապատվության համար ու հիմա էլ ամեն օր ապրում են ադրբեջանական հոխորտանքների ներքո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դուք Արցախը ճանաչո՞ւմ եք, որ նման զառանցանքներ եք տեղում, պարո՛ն Հախվերդյան։ Բա կարելի է՞ հանրային խոսքը նման կերպ թունավորել։ Ե՞րբ եք վերջին անգամ եղել Արցախում, պարոնա՛յք Հախվերդյան և Ղուշչյան։

Ես խնդրում, առաջարկում և պահանջում եմ, որ մեր քաղաքական ղեկավարները, հատկապես ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորները առանց հապաղելու հրապարակավ ամենախիստ ձևով դատապարտեն այս անպատասխանատու, խայտառակ, ոտքից գլուխ շինծու, ներքին թշնամանք բորբոքող «խոսքը»։

Հախվերդյանն ինքը պետք է հասկանա, որ իր արտահայտած գաղափարները տոտալ ու կտրուկ անընդունելի են հենց Երևանում։

Մտածում եմ նաև իրավական ընթացակարգերի մասին։ Բայց նախընտրելին, իհարկե, բանը դրանց չհասցնելն է։

#Ռուբեն_դու_սխալ_

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
 Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան  գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով