«Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ ընկերության ինքնաթիռներն այլևս չեն թռչի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան և Ադրբեջան։
«Ռոսավիացիայի» հրամանագրում նշված է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից և Երևանից չվերթներ կատարելու թույլտվությունը։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ չվերթեր են կատարում Սանկտ Պետերբուրգից, Սոչիից, Սամարայից, Եկատերինբուրգից, Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և Կրասնոդարից։