Ոմանց վաղեմի երազանքներն իրականացնելու համար բեմադրված քաղաքական թատրոնն աստիճանաբար բացահայտվում է հանրության աչքերում

Լրջանալու ժամանակը. ԵԱՀԿ Մինսկի խմբի անսպասելի կամ, գուցե, հասունացած հակահայկական հայտարարությունը

Այսօր օրերին ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակներում շատ քննարկվեց ԵԱՀԿ Մինիսկի խմբի տհաճ հայտարարությունը: «Արցախի հարցի արդար և տևական կարգավորումը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»,- նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերի համար գուցե սա անկնկալ էր, սակայն հաստատ այդ շատերի թվում չեն մեր ընթերցողները: Մենք տևական ժամանակ մտահոգություններ ենք հայտնել, որ Փաշինյանի կառավարությունը հետևողականորեն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցում ունեցած պարտվողական քաղաքականությունը: Այս կոնտեքստում բազմիցս նշել ենք, որ Արցախի հարցում սկզբունքային դիրքորոշում ունեցող անձիք լռեցվում են, իսկ ԼՏՊ-ի ամենաառանցքային գաղափարական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է:

Հատկանշական է, որ Մինսկի խմբի հայտարարությունից առաջ Ռոբերտ Քոչարյանն իր հանրահայտ հարցազրույցում կանխատեսում էր արել: Դեռևս մարտի 4-ին Ռոբերտ Քոչարյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»։
Լևոնա-նիկոլական ուժերն ամբողջապես փորձում են հարթակներից զրկել այս կարևորագույն հարցի շուրջ խիստ սկզբունքային դիրքորոշում ու միջազգային հեղինակություն ունեցող Ռոբերտ Քոչարյանին: Միակ բանը, որ մնում է Քոչարյանին հարցազրույցների ու մեսիջների միջոցով ներկայացնել հանրությանը, թե ինչ վտանգեր են սպասվում:

Փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հասունացած էր և Փաշինյանի վարած արտաքին քաղաքական քայլերի տրամաբանական շարունակությունն էր, այլապես երկրորդ նախագահի կանխատեսումներն այսքան մարգարեական ճշտությամբ չէին իրականանա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկել է լրջանալու և իրավիճակը սթափ գնահատելու ժամանակը, ոմանց վաղեմի երազանքներն իրականացնելու համար բեմադրված քաղաքական թատրոնն աստիճանաբար բացահայտվում է հանրության աչքերում, շատ ժամանակ չկա, պետք է օր առաջ կանգնեցնել հակահայկական այս ծրագրի իրականացման գործընթացը:

  Ֆեյսբուք՝ Ալիք 99

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով