Շնորհավորում եմ բոլոր կանաց և աղջիկներին. կանայք մեր հպարտությունն են, մեր հաջողությունների գլխավոր գրավականը.Վահան Բաբայան

Загрузка...

Սիրելի կանայք

Անկախ նրանից, որ մենք ունենք կանանց և աղջիկների՝ մայրությանը և գեղեցկությանը նվիրված զուտ հայկական տոն, այնուամենայնիվ, մարտի 8-ը միջազգային տոն է, որը խորհրդանշում է կանանց պայքարը իրենց իրավունքների համար, ինչին հատկապես վերջին շրջանում ականատես ենք լինում նաև Հայաստանում։

Եթե տարիներ առաջ կանայք կարող էին շատ հարցերում լռել ու համակերպվել, ապա այսօր կանայք տղամարդկանց հավասար պայքարում են մեր երկիրը ավելի լավը դարձնելու համար։

Ինչևէ, չքաղաքականցնելով այս օրը շնորհավորում եմ բոլոր կանաց և աղջիկներին. կանայք մեր հպարտությունն են, մեր հաջողությունների գլխավոր գրավականը, առանց որոնց կյանքը ոչ միայն կկորցներ իր գույներն ու իմաստը, այլ կդադարեր գոյություն ունենալ։

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...