«Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր բանակից խուսափած անդամների գերդոզավորմամբ ՓՈՐՁԱՆՔ է` Հայաստանի գլխին կախված»․Նարեկ Սամսոնյան

 


Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի

Երեկ Սամվել Բաբայանի մի քանի հարցազրույցներն էի նայում Արցախի խնդրի հետ կապված: Բնականաբար էդ ողջ բովանդակությունից շատերի մոտ միայն մնացել է «Արցախին ռուսական մանդատ տալու» աբսուրդ պնդումը, բայց հավատացեք էդ աբսուրդ մտքից անդին բավականին կարևոր նկատառումներ կային Բաբայանի խոսքում:

Սամվել Բաբայանը լինելով զինվորական շատ հեռու է դիվանագիտական հմտություններից և երեկ շատ մատչելի ու բաց տեքստով ասաց այն ինչ ես մեկ էլ լսել էի Արցախյան հակամարտության գիտակներից: Բաբայանը շատ տրամաբանական հարց է առաջ քաշում` լավ, եթե, այնուամենայնիվ, համաձայնում ենք Մադրիդյան սկզբունքներում առկա կետերի հետ և բոլոր ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակավայրեր, ի՞նչ ենք անելու հանրաքվեի ժամանակ: Ամենակարևոր հարցն է սա թերևս, քանի որ օրինակ Շուշիի շրջանում, Բերձորում (Լաչին) ադրբեջանցի բնակչությունը կազմել է 95 տոկոս և հատկապես Շուշին ամենամեծ բնակչության թիվն ունեցող շրջաններից է:

Մյուս կարևոր դիտարկումը. ինչպիսի՞ իրավիճակ ենք ունենալու, եթե հանձնում ենք Քարվաճառը (Քելբաջարը), կամ Աղդամը: Եվ այս ամենի կենտրոնական` կարևորագույն հարցը` արդյո՞ք Ալիևը համաձայն է այս սկզբունքների տրամաբանության հետ, անգամ այն պարագայում, երբ դրանց իրականացման պարագայում Արցախն այլևս դժվար հայկական մնա: Վստահ եմ, որ Ալիևի ասած «Երևանը ադրբեջանական տարածք է» բառակապակցությունը գոնե իր համար ավելի արմատական նշանակություն ունի քան մենք պատկերացնում ենք:
Այս փաստերի համակցությունից տրամաբանորեն հետևում է, որ անգամ, եթե Հայաստանում ներկայիս «լուլու» իշխանությունը չլիներ/չլինի միևնույն է Արցախի հարցն այս փուլում բանակցային լուծում չէր ունենալու, իսկ ուժայինին պետք է պատրաստ լինել ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե:

Հ.Գ. Նաև այս ամենի գիտակցումն է, որ ստիպում է ինձ հազարապատիկ անգամ ավելի վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր բանակից խուսափած անդամների գերդոզավորմամբ ՓՈՐՁԱՆՔ է` Հայաստանի գլխին կախված

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար՝ Նարեկ Սամսոնյանի   գրառումը

 

Ես նաև կողմնակի ապացույցներ ունեմ, որ Արարատ Միրզոյանը իսկապես Թուրքիայի ագենտ է. Վահան Բադասյան.armdaily.am

19.01.2021

Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին.ARM24.net

19.01.2021

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

«Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկը կասկածներ ունի այս իշխանության եւ նիկոլիկի մահաբեր լինելու մասին, թող գնա եւ գլուխը պատին տա».Մարգարիտ Եսայան

19.01.2021

«Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան». Կարեն Լևոնյան

19.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով