Ովքեր են Բաքվի դաշնակիցները Հայաստանում են. երբ կսկսվի պատերազմը

lragir.am-ը գրում է. Հայաստանում շարունակվում են բանավեճերն ու քննարկումները Արցախի խնդրում Հայաստանի կառավարության մոտեցումների ու քայլերի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության շուրջ: Հայաստանը հայտարարել է Արցախի մասնակցության միջոցով բանակցության լիարժեք ձեւաչափը վերականգնելու ու միայն իրեն վերաբերող խնդիրների շուրջ բանակցելու մասին, ինչը դժգոհությամբ է ընդունվել Բաքվում եւ Հայաստանի նախկին վարչակարգի շրջանակներում: Իր հերթին, Մինսկի խումբն իր հայտարարության մեջ նպատակահարմար չի համարել «ձեւաչափը փոխելու» մտադրությունը, թեեւ ձեւաչափն իրականում փոխվել է ՀՀ նախկին վարչակարգի օրոք՝ Մինսկի խմբի թողտվությամբ:

Ի պատասխան, Հայաստանը կարող է միջնորդների առջեւ բարձրացնել հենց այս հարցը, քանի որ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների մեկնարկի փաստաթղթերում Արցախի ընտրված ներկայացուցիչները համարվում են բանակցության կողմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն միայն սա չէ բանակցային գործընթացում Հայաստանի ներկայիս խնդիրների պատճառը: Դրանք բազմաթիվ են եւ կապված են նախորդ երեք նախագահների վարած քաղաքականության հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Երեւանը ԱՊՀ կազմավորման փաստաթղթերով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Արցախին բանակցությունից դուրս թողնելու մասին, իսկ Սերժ Սարգսյանն, իր իսկ խոստովանությամբ, համաձայնություն էր տվել Կազանի պլանին ու Արցախի տարածքները հանձնելուն:

…Անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում քանդել այն քաղաքականությունը, որը միտված է Արցախի խնդրում կորստաբեր տրամաբանությունը փոխելուն, այդ թվում պատերազմի գործոնները չեզոքացնելուն: Ընդ որում, այդ շրջանակների «փաստարկներն» էլ չափազանց խոսուն են, եւ հատկապես ուշադրության են արժանի անընդհատ հղումներն Ալիեւին՝ բա նա ինչ կասի, նա համաձայն կլինի՞, պատերազմ կսկսի, եւ այլն: Սա բացահայտում է հենց այն հանգամանքը, որ «բանակցային գործընթացը» տարվել է հենց նման տրամաբանությամբ: Ստացվում է՝ երկու պատերազմ ենք հաղթել, որ Ալիեւի մասին մտածենք:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով