Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց.«Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավայրից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Այս  մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ Գրիգորյանը պետք է լինի բժիշկների հսկողության ներքո․ «Վերջինիս հիվանդությունն այնպիսին է, որ, անկախ վիճակի վատթարացումից, պետք է լինի բժիշկների հսկողության տակ։ Փաստում եմ, որ կալանքի ընթացքում գրանցվել է բացասական դինամիկա։ Նրան օրական սրսկում են 100 միավոր ինսուլին։ Շաքարն է բարձրացել, տեղեկացնեմ Ձեզ, որ ժամանակին իրեն բուժող բժիշկն ահազանգեց, որ առանց  հետազոտությունների չի կարելի բուժման կուրս նշանակել, ցավոք, նա ճիշտ դուրս եկավ, առանց այդ հետազոտությունների սկսեցին ներարկել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների մասին բարձրաձայնել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանը․ «Այժմ գործը ՄԻԵԴ-ում է, հուսամ՝ պատկան մարմինները սթափ կգնահատեն իրավիճակը»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, այնուհետև վերաքննիչը վերացրել էր այդ որոշումը, բավարարել էր դատախազության բողոքն ու Գրիգորյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով