Մեղրիի զորամասի շարքայինները ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու»-ն և «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը. միջադեպի մասնակից.tert.am

Մեղրիի զորամասի շարքայիններն անհնազանդ կերպով ցաքուցրիվ քայլում էին՝ վանկարկելով քաջ հայտնի «դըմփ, դըմփ, հու»-ն և գողական հեղինակություններին բնորոշ «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունը: Իսկ գլխավոր գործող անձ շարքային Մուսայելյանը բարձրաձայնում էր՝ «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ»:

Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին Սյունիքի մարզային «Զանգեզուր TV»-ին պատմել է միջադեպի անմիջական մասնակիցներից մեկը, որը, սակայն, ցանկացել է գաղտնի մնալ: «Դասալիք զինվորների հետ բանակցելուց հետո հրամանատարությանը հաջողվել է զինվորներին վերադարձնել գունդ, բայց պայմանով՝ իրենց «թագավոր ախպորը» չեն տեղափոխի այլ զորամաս: Հրամանատարական կազմն էլ ներկայացրել է իր պայմանը՝ չի տեղափոխում անկարգություն արած զինվորին, բայց մեղավորները, օրենքի սահմանված կարգով, պատժվելու են»,-ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս նաև հայտնել է, որ այդ նույն շարքայինը՝ Կարոն, զորամասում առանձին սենյակ է ունեցել և ծառայել է արտոնյալ պայմաններում. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ «յախշի» էր»: Նրա խոսքով՝ բացի դա, զորամասում որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանել օրենքով սահմանված կանոններ, ինչպես օրինակ՝ փոխում են հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում՝ պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի. «Ինչպես նաև վերջերս Կառավարության զորամասում հատուկ սահմանված կարգով բջջային հեռախոս ունենալու թույլտվությամբ պայմանավորված՝ տեղի էր ունենում չարաշահում, այսինքն՝ զինվորը իր պարտականությունը կատարելու փոխարեն տարված էր համացանցով»:

Միջադեպի ականատեսներից մեկն էլ, ով ևս չի ցանկացել ներկայանալ, հեռուստաընկերությանը պատմել է, որ երբ այդչափ զինվոր դուրս եկավ զորամասից, ժողովուրդը վախեցավ. «Ես ասացի՝ հեսա մտան: Իրավունք չունի զինվորը զորամասը լքի: Նույնն է, ոնց որ նահանջի: Պայքարի զորամասի ներսում, բռնի գնդապետի բերանից, խեղդի, բայց մի լքի»:

Հիշեցնենք, որ Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետև տարել են առաջնագիծ: Ծնողների հավաստմամբ՝ միջադեպը պատահել է սպայի պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով