Հիմա ժամանակը չէ ներքին հարցերը պարզելու համար… հիմա ժամանակն է միավորվել հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի ազատագրված հատվածի, հանուն Հայաստանի Հանրապետության.Գևորգ Գրիգորյան

Загрузка...

Մինսկի խումբ.

1. «Ռուսների հետ հարաբերությունները աննախադեպ լավ են»
2.  «Լեթս դու պաչիկ»
3.  «Եթե զենքը լավն է, ապա կգնենք»

Արդյունքում ունեցանք աննաադեպ կոշտ հայտարարություն Մինսկի խմբի կողմից…

Հիմա անհրաժեշտ է միասնական լինել և կանգնել Նիկոլի կողքին, քանի որ նրա ձախողումը կնշանակի Արցախի և Հայաստանի ձախողում… Պետք է նախապատրաստել նրան բանակցությունների գործընթացին, քանի որ մենք տեսանք, որ նա իր թիմի հետ համատեղ բավարար զորեղ չէ սեփական ուժերով լուծել Արցախյան հարցը:
Սիրելի ընկերներ, ծանր ժամանակ է սպասվում մեզ բոլորիս և հիմա պետք է մենք մի բռունցք լինենք, մոռանալով միջանձնային պայքարի և ամբիցիաների մասին:
Կոչ եմ անում նախկին իշխանություններին, ներկայիս ընդդիմութանը, շահագրգիռ կողմերին միանալ և համախմբվել այս մարտահրավերին դիմակայելու համար:
Կոչ եմ անում նաև ներկա իշխանություններին ներգրավել Նիկոլի նախապատրաստական աշխատանքներին նաև Ռոբերտ Քոչարյանին:

Հիմա ժամանակը չէ ներքին հարցերը պարզելու համար… հիմա ժամանակն է միավորվել հանուն Արցախի, հանուն մեր հայրենիքի ազատագրված հատվածի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Հայրենիքը և պետականությունը վեր են ցանկցած մարդու կամ քաղաքական ուժի շահերից և ամբիցիանեից…

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...