Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանի տարածքում մարտի 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մարտի 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձադիր գոտում՝ ձյան տեսքով։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-