Կոտայքի մարզում գյուղապետի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք. հնչել են կրակոցներ. գյուղապետը, բժիշկներն ու ծեծկռտուքի մասնակիցները փորձել են գործը կոծկել

Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-կրակոցների փաստով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երկրորդ վարչության երկրորդ բաժնի ծառայողները հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա հունվարի 20-ին Սոլակ գյուղի ակումբներից մեկում խնջույքի ժամանակ ակումբի ներսում, ապա դրսում ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Սերյոժա Պողոսյանի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Մկրտչյանի միջև։

Այնուհետև այն շարունակվել է նույն գյուղի «Կալեր» կոչվող վայրում, որին մասնակցել են Սոլակ գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Էդգար Խաչատրյանը, Հ. Մկրտչյանը, Ս. Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Մարգարյանը, 40-ամյա Աղասի Հայրապետյանը և 26-ամյա Հովհաննես Գևորգյանը։

Խումբը պարզաբաման համար հանդիպել է, որի ժամանակ էլ միմյանց միջև ծեծկռտուք է առաջացել, ու Հ. Մկրտչյանը իր մոտ եղած ատրճանակով մարդկանց վախեցնելու նպատակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝՝ Է. Խաչատրյանը Սոլակի գյուղապետն է.Ա. Հայրապետյանն աշխատում է «Հայաստանի ԲԷՑ» ՓԲԸ-ում՝ Կոտայքի տեղամասի պետ, Հ. Մկրտչյանն աշխատում է «Բջնի» ՓԲԸ-ում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված կենտրոնի բժիշկ-ռենտգենոլոգ՝ 35-ամյա Արամայիս Պողոսյանը և բժիշկ-վնասվծքաբան՝ 47-ամյա Կարեն Սարգսյանը, ովքեր Չարենցավանի բնակիչներ են, առանց համապատասխան հաշվառման, ցուցաբերել են բուժօգնություն։

Ամբողջությամբ՝ SHAMSHYAN.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...