Խարդախության համար հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Կապանում

Ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 6-ին՝ ժամը 17.55-ին, Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Էդվարդ Կ.-ն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Էդվարդ Կ.-ն 2018թ. հոկտեմբերի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով