«Էս ի՞նչ եք անում, տղերք».Վազգեն Սարգսյան

Загрузка...

Բանակը երկրի սիրտն է… Փառք Աստծո, այն առողջ է.

Սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են

Վազգենը կարողանում էր իր երկրի, ժողովրդի, պետության ապագան տեսնել լայն կտրվածքով, այլ ոչ թե տվյալ իրավիճակում: Ասում էր՝ 21-րդ դարը մերը պետք է լինի, չէր ասում՝ առաջիկա հնգամյակը: Մեծ-մեծ ժամանակային կտրվածքների մեջ էր այդ ամենը տեսնում: Հենց դրանում էր իր մեծությունը: Իր ասածը այն է, ինչը մենք կոչում ենք բացարձակ ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ժամանակային քննություն չունի:

Մարդկային պատմությունը պարուրաձեւ պտտվում է, ամեն ինչ նորից գալիս է դարձ ի շրջանս յուր, ամեն ինչ կրկնվում է: Այն սխալները, որ թույլ ենք տվել, վտանգ կա, որ նորից թույլ կտանք: Այն թռիչքն ու հաղթանակները, որ ունեցել ենք, նորից ունենալու հնարավորություն կա: Ընդամենը կամք, ուժ ու գիտակցություն է պետք ճիշտ ճանապարհը ընտրելու համար:

Ունենք Արցախի խնդիր, փորձում ենք հասկանալ, որը պետք է լինի մեր դիրքորոշումը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում վերընթերցել Վազգենի 90-ականներին ասած խոսքերը արցախյան հիմնախնդրի, դրա լուծման տարբերակաների մասին: Գուցե օգնի՞, գուցե դուռ բացի այդօրվա մտածողների, արտաքին քաղաքականությունը կանխորոշողների համար: Չարենցին ենք հիշում, Թումանյանին, հետքայլ ենք կատարում, գնում ենք պատմության խորքը, բերում մեր մեծերին, ասում ենք՝ կանգնի մեր առաջին շարքում ու մեզ ուղղորդի:

Վազգեն Սարգսյան.  Հայազգի ռազմական և քաղաքական գործիչ:

Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին և այնուհետև 1995-ից 1999 թվականներին:

Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ:

Սարգսյանին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները`Հայաստանի  Ազգային  հերոս և   Արցախի հերոս:

Ծնունդդ Շնորհավոր Սպարապետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...