Turan գործակալության լրագրողները Հայաստան էին եկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին» ֆիլմ նկարելու

Երեկ հայկական բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցները Երևանում են, լուրը հաստատեց նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այսօր արդեն հայտնի դարձավ նրանց գալու պատճառը: Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը ադրբեջանական Minval.az-ի հետ զրույցում ասել է, որ Հաջիևն արդեն 3 օր է` Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի նպատակն է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը»,-նշել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեհման Ալիևի խոսքով` ֆիլմը նկարահանվում է փուլերով, նկարահանումներ են տեղի ունեցել Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Ըստ նրա` ադրբեջանցի լրագրողի այցի մասին նախապես տեղեկացվել են նախագահի աշխատակազմը, ԱԳՆ-ն, սահմանապահ ծառայությունը, և այդ բոլոր գերատեսչությունները տվել են իրենց համաձայնությունը:

armfvn.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով