«Ժամանակ» թերթը գրում է.
«2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ երկրներից ներկրված մեքենաների մաքսազերծմանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եթե այդ օրենքը սկսի գործել, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից մեքենաների արժեքը միանգամից կբարձրանա: Եթե այժմ մեքենաները մաքսազերծվում են ըստ մաքսային արժեքի, ապա այդ դեպքում ըստ շարժիչների աշխատանքային ծավալի:
Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի բնագավառում ամենահամեստ հաշվարկներով զբաղված է 15-20 հազար մարդ: Իսկ սա նշանակում է, որ այդքան թվով մարդ կդառնա գործազուրկ:
Հայաստանի իշխանությունները պատրաստվում են դիմել ԵՏՄ համապատասխան մարմիններին՝ Հայաստանի նկատմամբ կիրառված 5 տարվա արտոնությունը ևս 5 տարով երկարացնելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news