«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։

Վերջին շրջանում ակտիվ շրջանառության մեջ են դրվում կարծիքներ, որոնց նպատակը ոչ այնքան Փաշինյանին քննադատելն է, որքան քննադատել ՀՀԿ ին՝ ասելով, թե դուք և ձեր ղեկավարն եք իշխանությունը տվել Նիկոլին։

Հետևաբար, եթե տվել եք, էլ ինչո՞ւ եք քննադատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերթով անդրադառնամ այս զառանցանքներին։

1. Հիշեցման կարգով ասեմ, որ Հանրապետականը միակ խորհրդարանական կուսակցությունն էր, որ չի ողջունել Փաշինյանի հեղաշրջումը։

Կրկնում եմ, միակ։

2. Ես և իմ Հանրապետական գործընկերները Նիկոլի իշխանության առաջին իսկ օրվանից խիստ քննադատել ենք նոր իշխանության ապաշնորհ քաղաքականությունը, երբ այդ ժամանակ շատերը դամքաշություն են արել։

3. Ո՞ւր էիք դուք, երբ ասֆալտին փռելու և մտածել ու նոր խոսելու սպառնալիքներ էին հնչեցնում, «Շարմազանով-42» էին գրում…

Ո՞ւր էիք։

Չէիք երևում… շատ խորն էիք կորել… շատ։

4. Ո՞ւր էիք, երբ նախագահ Քոչարյանին էին ձերբակալում։

ՀՀԿ ն միակ ուժն է, որ պաշտոնապես հայտարարել է, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։

5. Ո՞ւր էիք, երբ հոկտեմբերի 2-ին կառավարության ղեկավարը, արհամարհելով օրենսդիր մարմնի անկախության սկզբունքը, պաշարել էր Ազգային Ժողովը։

6. Ո՞ւր էիք, երբ քարոզարշավի ընթացքում անասելի ճնշումների էին ենթարկում ՀՀԿ-ի կողմնակիցներին ու մատ թափ տալիս Արցախի ներկայացուցիչների վրա։
Շարքը երկար է, պատասխանը կարճ։

Չկայիք…

Այս ամիսները բավարար պետք է լինեին ձեզ հասկանալու համար, որ ՀՀԿ -ն եղել է, կա ու կլինի ազգային ու ժողովրդավարական Հայաստանի ջատագովը։

Մեր պայքարը հանուն հզոր Հայաստանի Հանրապետության է ու Արցախի։

Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել այդ վեհ գաղափարին ծառայելուց։

Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով