«Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորները դատապարտում են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը

Փետրվարի 5-ին «Իմ քայլը» դաշինքի սյունեցի պատգամավորներ Կարեն Համբարձումյանն ու Արմեն Խաչատրյանը Սամվել Ալեքսանյանի հետ հեռախոսազրույցում դատապարտել են «Սյունյաց երկրի» դեմ կատարված հերթական վայրագությունը:

Պատգամավորները հավաստիացրել են, որ իրենց լիազորությունների սահմանում կանեն ամեն ինչ, որ հանցագործները բացահայտվեն ու կանգնեն արդարադատության առջեւ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորները միաժամանակ զորակցություն են հայտնել թերթի խմբագրակազմին՝ կարեւորելով «Սյունյաց երկրի» բացառիկ դերը Սյունիքի մարզի հասարակական- քաղաքական եւ հոգեւոր-մշակութային կյանքում եւ վստահություն հայտնել, որ թերթն ու syuniacyerkir.amկայքն առնվազն նախկին ակտիվությամբ կշարունակեն գործել այսուհետ եւս:

«Սյունյաց երկիր»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով