Օրենքով գողի հետ թմրանյութեր պահելու կասկածանքով ձերբակալվածը՝ ՀՀ ԿԳ փոխնախարար

Загрузка...

Օրենքով գողի հետ թմրանյութեր պահելու կասկածանքով ձերբակալվածը՝ ՀՀ ԿԳ փոխնախարար

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը նշանակվել է Կրթության, գիտության փոխնախարար։

Առաջին հայացքից այս լուրը ստատիկ ռելիզային տեղեկատվություն է, բայց եթե ուսումնասիրենք Թամրազյանի անցյալից մի քանի դրվագներ, այս լուրը, մեղմ ասած, տարօրինկա կթվա:

Այսպես, Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը ավարտել է ֆիզկուլտինստիտուտը և անհասկանալի է դառնում նրա կապը լեզվաբանական համալրասրանի հետ, բայց սա դեռ ամենը չէ: Դեռ 2008 թվականի հունիս 12-ին մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ հունիսի 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Դավիթաշեն-Եղվարդի խճուղում գտնվող S.V. հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1970 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված «օրենքով գող» «Օշականցի Գևորիկ» մականունով Գևորգ Մելիքյանին և մի քանի քրեական աշխարհի հետ կապ ունեցող այլ անձանց, որոնց թվում էր նաև Գրիշա Թամրազյանը:

Իհարկե այս մասին «չէին կարող իմանալ» մեր թավշյա իշխանության ներկայացուցիչները, ովքեր Գրիշային նշանակել են փոխնախարար:

Աղբյուրը` ֆեյսբուք`Դառը ճշմարտություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...