Վարչապետը մերժել է առևտրականների հետ հանդիպելու խնդրանքը

Загрузка...

Փողոցային առևտրովզբաղվող առևտրականները կառավարության դիմաց նորից բողոքի ակցիա են սկսել: Վերջիններս պահանջում են հատկացնել առևտրի համար նախտեսված տաղավարները, որոնք խոստացվածի համաձայն պետք է պատրաստ լինեին այս տարվա հունվարի 1-ից:

Քաջազնունի փողոցի առևտրականներից մեկը նշում է` քաղաքապետարանի առևտրի բաժնի պետի խոսքով` տաղավարների համար նախատեսված տեղերը արդեն որոշել են, սակայն` երբ կսկսվեն տաղավարներ պատրաստելու աշխատանքները, դեռ պարզ չէ. «Մենք հարկերց չենք խուսափում, տաղավարներն էլ թող սարքեն, պարզապես թող թույլ տան աշխատենք մինչև ամեն ինչ պատրաստ կլինի»:

Այս հարցով առևտրականները մինչև կառավարության նիստը դիմել են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որը պետք է միջնորդություն ներկայացնի կառավարության նիստում խնդրին ընթացք տալու համար:

Հանդիպում կազմակերպելու համար նամակով դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետի խորհրդականը փոխանցել է, որ նամակը մերժվել է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...