Պոպուլիզմախեղդ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն զբաղվեք առողջապահության ոլորտի ավելի կարևոր խնդիրներով

Загрузка...

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՍԿՍԱԾ ԻՆՏԵՍԻՎ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ՊԱԹԵՏԻԿ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի «ակտիվիստներ», ուզում եմ հիշեցնել, որ ինչպես դուք՝ չծխողներդ, այնպես էլ մենք՝ ծխողներս ունենք մեր իրավունքները։

Հասարակական վայրերում անխնա չծխելու կոչեր անելուց առաջ պետք է գիտակցել, որ օրենսդրությունը որոշակի երաշխիքներ ունի ծխողների համար սահմանած։

Մասնավորապես «ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցներ ձեռնարկել աշխատանքային ժամերին (ներառյալ՝ հանգստի և ճաշի համար նախատեսված ընդմիջումները) փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը:

Ռեստորաններում, սրճարաններում և հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։

Երևանի պրակտիկորեն բոլոր սրճարաններում կան նման տիպի սրահներ և ծխողների համար առանձնացված զոնաներ, այնպես որ անիմաստ առճակատման խնդիր չկա։

Հ․Գ․ Իշխանության ներկայացուցիչների այս անմիտ քայլերև և «շուխոռը» ոչ կարևոր հարցերի վերաբերյալ, ասենք օրինակ հիմնի, դրոշի փոփոխություն, ծխողների անարգանք և այլն հետապնդում են մեկ նպատակ , շեղել ձեր ուշադրությունը այն կարևոր հարցերից և երևույթներից, որոնք կառավարությունը այդքան խնամքով թաքցնում է։

Հորդորս վակցինիստ նախարար Արսեն Թորոսյանին․
Պոպուլիզմախեղդ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն զբաղվեք առողջապահության ոլորտի ավելի կարևոր խնդիրներով։

Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...