«Նոր Հայաստան, նոր հայրապետ» խումբը պատվեր է կատարում, նպատակը հայոց եկեղեցին քայքայելն է

Ժամանակ առ ժամանակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակխումբն իր փոքրաթիվ հետևոդներով փորջում է խաթարել մեր հոգրոր կյանքիըբթաղցքւ` իր մերժելի ցույցերը կազմակերպելով Երևանի Սուրբ Աննաեկեղեցու բակում:

Պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանն անդրադառնալով մեր հարցին, թե փողոց են դուրս եկել, ցույցեր են անում միխումբ մարդիկ, որոնք եկեղեցու բարեփոխումների անվան տակ իրենցառաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, ՄայրԱթոռի միաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին, և դա անումեն քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով, պատմաբանընախ անդրադարձավ պատմական փաստերին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախ խնդրին անդրադառնամ որպես պատմաբանի՝ ժամանակիհեռավորությունից քննելով իրավիճակը: Այն, ինչ այսօր կատարվում է, գոնե թեինձ համար ամեևին նորություն չէ, տարիներ շարունակ զբաղվել եմՄաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի գործունեությանուսումնասիրությամբ ու այս օրերի իրադարձություններին հետևելով միտքսեկան նրա շուրջ տեղի ունեցածը:

1900թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո ստեղծվել էր, գրեթե, համանմանիրավիճակ, ի թիվս այլ կրոնական համայանքների՝ հույն, հրեա, կաթոլիկ, նաևԿ. Պոլսում պահանջ դրվեց, որ տվյալ ժամանակի պատրիաքը՝ Մաղաքիաարքեպիսկոպոս Օրմանյանը հրաժարական տա: Եվ կրկին մի խումբցուցարաներ, ինչպես այս օրերին, բողոքեցին ու ներխուժեցինպետրիարքարան և Կաթողիկոսից պահանջեցին հրաժարական տալ, ասելովթե՝ երիտթուրքական հեղաշրջման արդյունքում Օսմանյան կայսրությունումստեղծվել էր նոր իրավիճակ, որի համապատասխան պետք է լինի նորպատրիարք:

Խորհրդային շրջանում ևս նման իրավիճակ ստեղծվեց, ի հայտ եկանմիություններ, որոնց անդամները նույնպես ասում էին՝ հաստատվել էխորհրդային համակարգ, ուրեմն, պետք է եկեղեցին վերանա, նաևկաթողիկոսի պաշտոնը վերանա, թերթեր ու ամսագրեր էին հրապարակվում:Ցավոք, այդ ժամանակ էլ ակտիվ մասնակիցների մեջ նաև հոգևորսպասավորներ կային, որոնք տասնյակ տարիներ իրենց պարտքն են համարելհլու հնազանդ ծառայել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրագահակալ Կաթողիկոսին, բայց խորհրդային կարգերի հաստատումից հետոհանկարծ դարձան այն ժամանակվա Կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցիհրաժարականը: Նրանք ևս անունը դնում էին եկեղեցու բարենորոգում,սակայն խորքային առումով, նպատակը եկեղեցու վերացումն էր: Նույնը մենքտեսնում ենք այսօր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խումբին, ԱվագՀարությունյանը համոզված է, որ այս գործընթացների հետևում կանուղղորդողներ, սա պատվերի կատարում է:

«Ուշադիր դիտել եմ ցուցարարների տեսանյութերը, այնտեղ տեսնում եմընդամենը 50 կամ 100 հոգու, և ոչ ավելի, բայց ՀայաստանյացԱռաքելական Սուրբ Եկեղեցին ու նրա գահակալը՝ Ամենայն ՀայոցԿաթողիկոսն ամենևին էլ 50, 100 կամ 1000 հոգու կաթողիկոսը չէ:

Հայոց Առաքելակյան Եկեղեցին այսօր այն միակ կառույցն է, որն ունիհամահայկական, համաշախարհային դերակատարություն թե՛ իրազգային, թե կազմակերպչական առումով: Թե Հայաստանի ու ԱրցախիՀանրապետություններում, թե Ջավախքում ու սփյուռքյան ցանկացածգաղթօջախում հայությունն աշխարհում ներկայացված է մեր եկեղեցիով:Սա նշանակում է, որ հայ եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այնհայապահպանությանը միտված համահայկական կառույց է, մեկ այլնման կառույց մենք չունենք:

Գլոբալացող աշխարհում մնացել է այս մեկ կառույցը. ուրեմն, ի՞նչ էհարկավոր անել՝ վերացնել: Այստեղ հարցն, իմ կարծիքով, ամենևին էլ հայեկեղեցու ներկա գահակալի խնդիրը չէ: Ուղղակի՝ Ամենայն ՀայոցԿաթողիկոս Գարեգին Երկրորդի անձն օգտագործվում է որպես առիթ:

Պատահական չէ, որ ցուցարարներն իրենց պարտքն են համարումառաջին հերթին շեշտել, թե իրենց շարժումն ուղղված չէ եկեղեցու դեմ,այլ ուղղված է միայն եկեղեցու գահակալի դեմ: Նմանարտահայտություններով նրանք կարող են միայն միամիտներին շեղելկամ խաբվել: Գիտակից մարդու համար հասկանալի է, որ այդ ամեննուղղված է հենց եկեղեցու դեմ: Հետևաբար, ով էլ լիներ այս պահինեկեղեցու գահին նստած, նրանք նույն կերպ էին վարվելու, քանի որնպատակը եկեղեցին քայքայելն ու վերացնելն է»:

haydzayn.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով