«Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին». Էդուարդ Շարմազանով

Մի’ արեք,պարոնայք։

Սիրելի հայրենակիցներ։
Թե’ ապրիլի 17ին,թե’ մայիսի 1ին վարչապետի ընտրության ժամանակ,ԱԺ ում ելույթ եմ ունեցել ու նշել,որ մեր հայրենիքի թիվ մեկ մարտահրավերը ոչ թե կոռուպցիան է,այլ անվտանգության մարտահրավերները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանը գտնվել ու գտնվում է աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում։
Եվ մեր բոլոր ժամանակների իշխանությունները պարտավոր են վարել կշռադատված քաղաքականություն։

Նիկոլի իշխանազավթումից հետո, Հայաստանի առջև ծառացել են նոր մարտահրավերներ։

Անփորձ ու անհեռատես իշխանությունը ՀԱՊԿ ում դարձավ օտար և “изгой”.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա Նիկոլը շրջանցելով ԱԺ ն’ Սիրիա զորք է ուղարկում։
Չեմ հասկանում,մեր երկրում էլ ԱԺ ը չկա՞։
Ով ինչ ուզում,ոնց ուզում անում է։

Այսպես այլևս չի կարող շարունակվել։

Նիկոլի իշխանության մեկ օր ավել մնալը հարվածում է Հայաստանի ու Արցախի շահերին։

Հ.Գ. Թե’ զինվորի սպանությունը թաքցնելու,և թե’ Սիրիա զորախումբ ուղարկելու հիմնավորումները,ուղղակի ծիծաղելի են։
Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե “քայլողների” մանկապարտեզը։

Էդուարդ Շարմազանով 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով