«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ: Չնայած երիտասարդ տարիքին, Մաշադյան կրտսերն արդեն միլիոնատեր է, թեպետ հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը՝ դեռևս 23 տարեկան է և ևս եղել է պետական աշխատանքի:
Ինչևէ, ոչ ավել, ոչ պակաս պաշտոնը ստանձնելու պահին Հ. Մաշադյանը հայտարարագրել է 12 մլն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենա:
Թե ինչպես են Մաշադյանները սրընթաց պաշտոնների հասնում նոր իշխանությունների օրոք, բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են:
Եվ եթե Ն. Փաշինյանի բարեկամներն այսօր խորհրդարանում են, լիովին «արդար» է, որ Ա. Հակոբյանի բարեկամներն էլ լինեն ՊԵԿ-ում և այլ պաշտոններում:
Իսկ ոչ վաղ անցյալում այսօր իշխանության եկած մարդիկ ասում էին, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում