Կներեք, բայց սա հեղափոխություն չէր

Загрузка...

Կներեք, բայց սա հեղափոխություն չէր, հարցը ժամանակի մեջ չի, չէ, սա ինձ համար հեղափոխություն չէր, սա հաղթանակ չէր, սա հանդուրժողականություն չի, սեր չի:
մի ամիս առաջ ասում էի` եթե հետ բերեին, էլի կգնայի, կպայքարեի, բայց հիմա ասում եմ` եթե հետ բերեին, չէի մասնակցի: չէի սպառի ինձ: որովհետև ես հեղափոխությունից մենակ տուժել եմ, մենակ ու մենակ: ամենաշատ տուժած մարդկանցից եմ երևի թե հոգեպես, թե այլ կերպ: շատ էներգիա տարավ, շաաաաատ, շատ սեր, հանդուրժողականություն, հավատ, հույս, սաղ վերցրեց ինձնից, փոխարենը նույն ատելությունը թողեց, նույն հիասթափությունը, նույն անհանդուրժողականությունը: ես հիասթափված չեմ գրում սա, ես անընդհատ պայքարում էի ինքս իմ դեմ, որ հանկարծ չհանգեմ էս գաղափարին, բայց էսօր չգիտեմ ինչի չզսպվեցի: երևի ցավս եմ ուզում արտահայտեմ, գրում եմ, որ հանգստանամ:
չպետք ա էսքան սպառվեի ու փոխարենը բան չստանայի (ոչ ինձ համար, իհարկե), կներեք)))

հ.գ- «Անի ջան, ժամանակ ա պետք»
«Անի ջան, հեղափոխությունը ընթացքի մեջ ա» ու նմանատիպ մեկնաբանություններին ուղղակի չեմ արձագանքելու կամ ջնջելու եմ

հ.գ.2- խոսքս քաղաքականության մասին չի, սա քաղաքական ինչ-որ գրառում չի, ի դեպ: իմ ցավը ոչ սերժն ա, ոչ նիկոլը, ոչ պողոսն ու պետրոսը: իմ ցավը մարդիկ են, իրենց ասածները ու հիմիկվա հակասությունները, փոփոխությունները (իրենց ասածին հակառակ), իմ ցավը փողոցում քայլող հասարակ մարդիկ են, որ էդ օրերին այլ բան էին ասում, հիմա այլ բան, որ էդ օրերին իրար սիրում էին, հիմա` ծեծում, որ էդ օրերին գունավոր նասկի սիրում էին, հիմա` ղժժում, որ էդ օրերին արտաքինին չէին նայում, կարևորը սերն էր, իսկ հիմա…
հ.գ.3- միակ լուսավոր կետը մի քանի ծանոթներ, ընկերներ են, որոնց ձեռք բերեցի էդ օրերին))))

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ

Անի Հակոբջանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...