ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԿԱԴՐԻՆ Է «ԱՌԱՋ ԲՐԹՈՒՄ»«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀԱԿ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին որպես վարչապետի մամուլի խոսնակ բարեհաջող տեղավորելով նոր կառավարությունում, հիմա էլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները հաջորդ կադրին են «առաջ բրթում»:

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ լեւոնականները Նիկոլ Փաշինյանին փորձում են համոզել, որ ՀՀ ռազմական նախկին դատախազ, ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը պետք է պաշտոն ստանա, եւ ամենաքիչը նա կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:

Վերջիններիս կարծիքով՝ «մարտի 1»-ի գործով նա կարող է օգտակար լինել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանկարծ իրադարձությունների անիվը հակառակ ուղղությամբ չպտտվի եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունք չունենա:

Սակայն այս գաղափարն այնքան էլ Ն. Փաշինյանի սրտով չէ, նա համոզված է, որ Ջհանգիրյանի դեպքում հանրությունը կհիշի նաեւ վերջինիս դատախազ աշխատած տարիների աղմկոտ գործերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նորություններ

Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ... Միայն փաստեր #8. Տաթևի ճոպանուղի: Տեսանյութը՝Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...
Նոր իշխանությունները բավական շոյվել են Սամվել Ալեք... «Իրավունք» թերթը գրում է. «Գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն տեւական ժամանակ է` իրեն պատկանող սուպերմարկետն...
Պետրոս Ղազարյանի կինը փոխնախարար է նշանակվել... Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանը։ Տիկին Անդրեասյանը 2003-201...
Այս տարվա հունվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց... Այս տարվա հունվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանից մեկնել եւ չի վերադարձել 3 հազար 831 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ...
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ողջունում է Հայաստանի վարչապ... Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և խնդրի կարգավորմ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով